Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հայոց եկեղեցին Բարկենին ըրածը տարվե տարի նորոգելեն շատոնց դադրեցավ, իսկ Մխիթարյ`ան համախոհաց սևաներկ վարագույրը տարին տասներկու ամիս քաշված, մտիկ ընելով գլուխնիս դդում դարձավ... Քաջությունը Մխիթարյան համախոհացը չէ, բայց հանցանքը հայոցն է, որ քանի մը Տիտայական տրամաբանութենե վախնալով, կապված մնացին ու հերձված անունը միշտ մերժեցին. ի՞նչ կա այդ հերձված անունին վրա, և ի՞նչ ըսել է, որ այդ չափ խըրտեր են ու չկըրցին օր մը ոտքի վրա ելնելով ըսել թե, այո՛, ներձված ենք անոնցմե, որք եկեգեցիիս կ՚արհամարհեն, ի՛նչ անպատվություն կա այդ անվանը մեջ... Եթե այսպես ըսեին, գուցե իրենց պարծանք մըն այ կ՝ըլլար այն անունը, որով ոչ միայն զՄխիթարյան համախոհս թավալգլոր բերած ու անել անգնգոց մեջը ձգած և ի թշնամյաց անդառնալի կերպիվ հեռացած կ’ըլլային, այլ և Եվրոպան ալ առավել որոշ կերպիվ և ըստ ամենայնի զատ ու առանձին ազգ մը կճանշնար զիրենք։

Հիմա դո՛ւն ըսե, սրամիտ ընթերցող, այս մտքով շաղյալ ազգդ, հռովմեականության հրավիրող անձանց սկավառակներուն մեջ պճեղ մը խելք կա՞...

Կատակեն ալ ուրիշ արժեք ունի՞ն։

Մխիթարյան համախոհաց հազար անգամ գործքով ալ ցույց տված էինք, որ մեք, թե՛ լուսավորչական, թե՛ հռովմեական և թե՛ ավետարանական հայքս մեկ սերունդե, մեկ ընտանիքե և եղբայր ենք, մեր երակներուն արյունը մեկ տեղե կբխի և անոր անվամբը կկանչվինք, զիրար ձգելու և զիրար ատելու միտք չ՝ունենալիս, դեռ քսան չորս ժամ չեղավ որ հրատարակեցինք և ըսինք, թե մեք ձեզի գործիք ըլլալեն և եղբայրնիս ուրանալեն կամ սպանելեն դադարեցանք և ուխտ ըրինք այսուհետև ձեր ծիծաղելի վեճերուն զոհ չ՝ըլլալու, վասնորո չենք ուզեր, որ Մխիթարյանց համախոհներն ելնեն ո՛ր և իցե կերպիվ մեր ազգայնոց ներքին սերն ատելության, կապակցությունը բաժանման և խազաղությունը խռովության փոխելու պատճառ ըլլան. այսպիսի բանավոր և պատկառելի բողոքնուս ընդդիմություն ընող Մխիթարյան համախոհը կրնայի՞նք կատակեն զատ ուրիշ բանով մը պատվել։

Ասոնք ալ մեկ դի։

Թո՛ղ ընթերցողը Ընծայի հոդվածներն իրարու վրա դիզե ու խալկինի մը մեջ գնե և ամենավարպետ քիմիագետի մը ձեռնտվությամբ զտե, թե որ երիտասարդ բանասիրի մը ներքին համոզմամբը մերժված հռովմեական պարգևը չելնե նե, կատակնիս ետ կառնենք... Գնա՜, Մխիթարյան համախոհ, գնա, ներքին համոզման 29-երորդ երեսի վերջին հինգ