Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տողերը կարդա՜... [1] Ա՛ն թող ըլլա քեզի պատասխան, եթե ոչ այսուհետև քո արժեքդ կատակ է։

Մխիթարյան համախոհք.

Խոսքերնիս Ընծային չէ՜, վասն զի այն պատիվն անոր ընելու միտք չունինք, և ուխտիվք կխնդրենք, որ անոր նման քանի մը հատ գրքեր դուրս հանեք, որպես զի ձեր ծիծաղելի դրությունը բոլոր ազգն աղեկ մը իմանա և արժեքնիդ ճանչնա: Բայց ձեզի վերջին խրատ ըլլա ըսելիքնիս, և երանի՜ թե կարենայինք օգտել։ Մեք Հայկա զավակներս համոզված և մտքերնիս հաստատ դրած ենք: Թե մեր ամեն թշվառությանցը միակ և առաջին և վերջին պատճառ դուք (և ձեզի նման ազգատյաց, թե՜ լուսավորչական, թե՜ հռովմեական և թե՜ հունական քահանայքդ) եղած եք, դուք եք Հայաստանն ավերակ դարձնողը, դո՛ւք եք միլիոնավոր ժողովրդոց անհետ ըլլալուն պատճառը, դուք եք Հայկա անմեղ զավակներուն ետևեն ու առջևեն ընկնողը, որ գետերուն, սարերուն և գայլերուն բերանը բյուր հազարներով ձգելեն ետև, մնացածներն ալ իրենց մարցը գրկեն հափշտակեցիք ու անոնց արտասվալից և սրտապատառ աղերսանացը ձայներուն ականջնիդ ու սրտերնիդ խփելով, տարիք ձեր փառասեր ակնկալությանց իբրև փոխարեն, դժոխաորդվոց ձեռքը դրավ ձգեցիք...

Դո՜ւք եք, որ Երևելի և Աներևույթ ծաղրալի խնդիրներով ազգը ճղակոտոր հանեցիք ու ընտանյաց մեջ հուր, սուր, բաժանում և ատելություն ձգելեն ետև ազգություննիս մահվան և դերեզմանաց դոները հասուցիք: Դո՜ւք եք նաև, որ մինչև ցայսօր չկշտացաք մեր արյունը ծծելեն...

Ձեզ ասեմ, ո՜վ համախոհք և գիշատիչքդ Հայկյան սեռին. անմեղաց արյան շոգին աստուծո կենդանվույն առջևն ելած, բնակություն ձեր ավերակ լիցի ըսելու վրա է... Բայց մինչև այն ատենը, կատակեն զատ ուրիշ բանի մի՜ սպասեք. վասն զի անկեց ալ ուրիշ արժեք մը չունի՛ք:

Շնորհակալ ենք պ. Կըկռիկյանից և մանավանդ ուրախ ենք նորա կատակերգական քանքարի վերա, բայց չենք կարող չասել, թե այն շրջանակը, որի մեջ երևեցնում է նա ընթերցողներին յուր տաղանդը, ամենևին անարժան է նորան։ Հոգով չափ ցանկանում ենք, որ արգո հեղինակը:

  1. Ներքին համոզումն, տպած 1853. Նոյեան աղավնու տպարանում, երես 29. «Ա» տպած գրքերդ, քեզ թող ըլլա, վանքիդ մեջ պահե զանոնք, որ ուրիշի մը ընծա ընե: Պապին կողմեն, մենք քեզմեն շնորհակալ ենք ու հռովմեական պարգևի կարոտ չենք» Արդարև այս խոսքերը լսելուց հետո Մխիթարյան համախոհի վերստին ընծա առնելը մեք ևս ճանաչում ենք վերին աստիճանի անհամություն։ Եվ այսպիսի ընծան, համաձայն ենք պ. Կըկռիկյանցին, որ կատակից ավելի ուրիշ թանի արժանի չէ։