Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր մտքի ծնունդը ավելի պատշաճավոր զգեստով հանդես հանե երբեմն մեր ընթերցասերներիս առաջև:

Ընծայի հեղինակը, սաստիկ սրտնեղած պ. Կըկռիկյանի ընդունելության վերա, հրատարակել է մի փոքրիկ թերթ, որպես մերժողական պատասխանի. բայց այդ թերթի յուրաքանչյուր տողերից դուրս է նայում մի ծերացած զորություն, որ յուր մանկության ժամանակ ևս չէ հատկացած մի պնդությամբ. ամենազորավոր պատասխանին, որ լսում ենք ծերունի հոր բերանից, այս է, պապյան եղիր, որ խալսիս: Լսեցինք, թե այս թերթը ևս ընդունել է յուր արժանի պատասխանը, բայց մեզ չհաջողեցավ տեսանել և ընթեռնուլ։

Խոսելով այսքան հոգևոր վիճակից մարգերի վերա, հարկ համարում ենք հանդես հանել Հիշատակարանիս մեջ արգո Շահնաղարյանց Կարապետ վարդապետը, Թիֆլիսի թեմական ատենի երբեմնական նախագահ ատենակալը, որ գտանվում է այժմ Փարիզում։ Քանի մի տարի սորանից հառաջ բարձրացած մրրիկը խլեց նորան յուր տեգից և բավական միջոց պտուտելով ձգեց վերջապես Ֆրանսիայի մայրաքաղաքի մեջ։

Արգո վարդապետը ձեռք է զարկած, մինչև այժմ չտպված հայոց հին հեղինակների գործերը յուր ծանոթաբանությամբ և մեկնաբանությամբ տպելու։ Այս գործերը տպվում են Շար հայ մաաենագրաց մակագրությամբ և բաժանվում են նոցա, որոնք հառաջուց գրված էին այս հրատարակության բաժանորդ։ Լսում ենք, թե տասն և չորս հատոր պիտի լինի բոլոր հրատարակությունը։

Որպես հնության հիշատակարան պատվելի է մեզ այս հրատարակությունը և այն ազգային դպրությամբ պարապողների համար, թոզ արգո տպագրողը հաճի ընդունել մեր շնորհակալությունը։ Ինչ որ վերաբերվում է տպագրողի սեփական ծանոթութեններին, մեք գտանվում ենք մեծ տարակուսի մեջ, և անտարակույս մի օր ազգային կրիտիկոսքը կդատեն այդ բաները, ավելի զտելով և մաքրելով, ինչ որ դեռևս մնացած էր խառն և շփոթ։ Արգո վարդապետը, այս բաները տպում է յուր առանձին տպարանում։ Խոսելով տպարանի վերա, պարտականություն ենք համարում մեզ լուռ չմնալ պ. Ճանիկ Արամյանի տպարանի մասին։

Պ. Ճանիկ Արամյանը, Նիկոմիդիա քաղաքից, երկար ժամանակ Փարիզ բնակվելով և տպագրական արվեստին հմտանալով, բավական հարստացուցել է յուր հայկական տպարանը և բազմատեսակ տառերով։ Այդ տպարանի մեջ գործածական տառերը սովորաբար են նոր ոճով շինվածք, թեպետ և ոչ բոլորովին կատարյալ, ճարտարության մասին։ Բայց. պ. Արամյանի փույթը և ջանքը, այլև պատրաստականությունը ընդունելու ամեն մի բարեմիտ խորհուրդ, յուր տպարանից այս կամ այն