Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ցանկացողքը սաանալ այս օրագիրը կարող են յուրյանց խնդիրը պատկանյալ արծաթով հանդերձ հասուցանել կամ պ. Նազարյանցին կամ պ. Նալբանդյանցին։ Հյուսիսափայլը հանձնառու է Արևմուտքի գործակալությանը Ռուսիայի մեջ։

Արևմուտքի ազնիվ հրատարակողը և հիմնագիրքը թող հաճին ընդունել մեր առ ի սրտե հրապարակական շնորհակալությունը, որոնց ցանկանում ենք նույնպես ամենայն հաջողություն և հառաջադիմություն։

Հիմնադրերից մինը, ինչպես ասացի, պ. Թյույսյուզյան արգո երիտասարդը Փարիզում վաճառականության և երկրագործության դպրոցների մեջ ավարտելով յուր ուսման ընթացքը, պարապում է ներկայումս առևտրական գործողությամբ։ Այս պարոնը ընկերանալով պ. Գռեյլ (Grelle) ֆրանսիացու հետ կատարում է վաճառական աշխարհում մեծակշիռ գործեր։ Այս երկու ընկերակիցքը ունին վաճառական տներ Փարիզում և Կոստանդնոլպոլսում։ Քառասուն տարուց ավելի տևում է Գոեյլի վաճառական տունը և շահած է բոլոր Եվրոպայի և Ամերիկայի վաճառական տների հավատը։

Ազգային վաճառականը ուրևիցե կարող են ամենայն ապահովությամբ գործ կատարել այս տան հետ. մանավանդ նախիջևանցոց օգտակար էր այս տունը, որին գործակից էր մի ազգասեր հայ։ Եթե շատ ցորյան կամ այլ ապրանք ուղարկվելու լինի Եվրոպա Մարսելի վերայով, այդպիսի դիպվածում պ. Թյույսյուզյանը և պ. Գռեյը պատրաստ են մի առանձին տուն բանալ Մարսելում։ Ահավասիկ պ. Թյույսյուզյանի հասցեն։

№ 56, Boulevard de Sebastopol. Paris. M. Tuyuuzian.

Ամենայն հոգով ցանկանում ենք, որ մեր ազգային եղբայրակիցների մեջ բացվին զանազան կապակցությունք։ Մի բարոյական կապակցություն, մի բարոյական ընկերություն ավելի հիմնավոր է և հաստատ, եթե հարակից լինին նորան այնպիսի հանգամանք, որ աղբյուր էին և նյութական շահաստացության, այս խնդրին կարող է կատարելապես պատասխանել առևտրական կապակցությունը։ Ես միանգամ Հիշատակարանիս մեջ (1858 օգոստոս Հյուս[իսափայլ] հ. [ամար] 8) խոսելով Նախիջևանի հացի, յուղի և երկաթի վաճառականության մասին, հայտնել էի իմ խորին ցավակցությունը այն բանի վերա, որ նախիջևանցի արգո վաճառականք անմիջական հարակցություն չունենալով Եվրոպայի հետ հարկադրված են հնազանդվիլ եվրոպական վաճառական տներին, որ գտանվում են Ռոստով և Նախիջևան քաղաքների մեջ։ Ինչպես մեզ քաջ հայտնի է, պ. Թյույսյուզյան ազգայինը պատրաստ է բանալու միջնորդությամբ։