Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ամենայն տեսակ հարակցությունք և յուր հետ գործ կատարել կամեցողներին միշտ հայտնել ապրանքի գները և հարկավորութենների քանակությունքը։ Մանավանդ հարմարություն կա մեր հայ վաճառականներին, որ կարող են հայ լեզվով թղթակցիլ, մինչդեռ օտար տների հետ գործ ունենալու ժամանակ պիտի նեղություն կրեին լեզվի կողմից։

Այդպիսի վաճառականքը պ. Թյույսյուզյանցի հետ աոաջին անգամ ծանոթացնելու և ավելի մանրամասն լուրեր և ծանոթությունք, առևտրական գործողութենների վերաբերյալ, տալու համար պատրաստ է Կոմս էմմանուելը, եթե խնդրեն նորա միջնորդությունը։

Ազգային խնդիրներով պարապող և ազգի վիճակին ուշադիր եղող մարդը չէ կարող չտեսանել, որ հայերի մեջ ևս օրե օր առավել շատ դուրս երևելու վերա են օրագիրք, լրագիրք կամ այլ բանասիրական հանդեսք։ Թուրքիայի հայ օրագիրքը և լրագիրքը համարյա թե ամենայն ամիս հրատարակում են այս կամ այն, հրատարակվելու նոր օրագրի հայտարարությունը։ Այո, ցավելով խոստովանում ենք, որ շատ անգամ այդպիսի օրագիրք հազիվ թե տեսած հրապարակի լույսը և ահա շիջանում են ասուպների նման, մի տխուր հիշատակ թողնելով մեզ յուրյանց մի քանի համարը։ Օրագրերի այսպիսի անհաստատությունը չէ պիտո հանցանք համարել հրատարակողներին. մեր ազգի մեջ, ինչպես վերևում ասացինք, օրինավոր մատենագիրը կամ օրագրի հեղինակը պատերազմ ունի ոչ միայն ազգի դարերով կարծրացած նախապաշարմունքի հետ, այլ և խավարապաշտների հետ և ոչ միայն այսչափ, փա՜ոք և պարծա՜նք մեզ հայերիս, նաև հայկական ճիզվիթների հետ, որոնց պոլիտիկային ընդդեմ է ամենայն ճշմարտություն, որի հետևանքը լինելու չէր մի օգուտ ճիզվիթներին։

Թուրքիայում մինչև այժմ ազատ էր գրատպությունը, բայց այժմ լսում ենք, որ ամենայն ազգից կարգված են ցենզորք (քննիչք) և, ինչպես պատմում են, մեր ազգից կարգված պարոնը առավել խիստ վարվում է հեղինակների հետ, քան թե պահանջում էր Թուրքիայի խարխալյալ կառավարությունը։ Այստեղ երևում է մոլի եռանդը... Մեք բողոքում ենք այդպիսի քննիչների ընդդեմ, և խնդրում ենք, ուշադիր լինելով մեր անբախտացած ազգի վիճակին, տեղիք չտալ անձնական կրքերի և ախտերի, երբ որ պիտո էր կատարել յուր պաշտոնը։

Ուր չկա մտքի և բանականության ազատություն, այնտեղ կա հոգու ստրկություն, իսկ ուր ստրկություն, այնտեղ չկա կյանք։ Հայոց ազգը առանց նորան ևս քաղաքականապես մեռած է ներկայումս․ մի վերանորոգություն, մի բարոյական վերածնելություն եթե կարելի էր երբևիցե հուսալ, ապա ուրեմն պիտի լինի այն ճշգրիտ և ստույգ լուսավորության