Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դնում կրծքին... Եվ ահա՛,
Ծխում է մորթը իսկույն
Եվ այրըվում սիրտն անփորձ,
Բարձրանո՜ւմ է գույնզգույն՝
Երկինքն ի վեր ծուխն ու բոց:
Շուրջ՝ կենդանիքն այն ամեն
Կրակի տեսքից խրտնելով,
Մասն են առնում — ասում են —
Սիրո հրից հոգեթով.
Եվ ամոլները զույգ-զույգ
Կրքով վառված, խայտ ի խայտ
Փախչում վայրեր դեպ ծածուկ:
Թե ինչո՞ւ...– Չի՛ ասվում այդ։
Այն, ինչ պիտի կատարվեր՝
Գիտակ եղավ սերովբեն.
«Արդ շտապիր նավարկել,
Ո՜վ տեր Ադամ, հմտորեն,
Զի սրտերին առագաստ
Լցրեց սիրո բոց-մրրիկ,
Կըդիմանա՞ բոցին սաստ
Արդյոք մակույկըդ փոքրիկ»։
Արդ, այսպես էր սերովբեն
Կշռադատում և խոսում,
Մինչ Ադամը քնի մեջ՝
Ո՜չ զգում էր, ոչ լսում։

. . . . . . . . . . . . . the elemcnts

So mixd im him that nature might stand up

And say to all word ‘‘This was a man.

Shakespeare

Jullus Caesar, Act V. Sc.

Չը ձգձգենք որպեսզի
Պատմությունն այս չափածո՝
— Ինչո՞ւ խոսել ավելորդ–
Ուստի պատմենք կարճառոտ։
Մարդը հենց որ սեր զգաց,
Գոչեց. «Մեռնո՜ւմ եմ, աստվա՛ծ,