Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փտած ապրանքը, որ եթե վաճառելու լիներ, անշուշտ յուրաքանչյուր մանեթից 40 կոպեկ պիտի վնասվեր, տալիս է յար սիրական գործակատարին, որի մասին վերևում հիշեցինք, անվանելով նորան անկախ վաճառական։ Եվ այսպես, 60 կոպեկանոց բանը մի մանեթի տեղ տալով առնում է խեղճ մարդուց 33,000 մանեթի մուրհակ, որի զորությամբ պարտական է մնում հատուցանել այդ գումարը։

Գտանվում են մարդիկ, որ հարցանում են Բեգզադեից, թե ի՛նչպես այդքան արծաթ հավատացիր, մինչդեռ խանութը ևս քո անունով չէր։ Ծիծաղում է Բեգզադեն և ասում է, դուք գաղափար ևս չունիք վաճառականաթույան վերա. եթե ես խանութը նորա անունով չշինեի, նա երբեք կարողանալու չէր վճարել ինձ պայմանյալ արծաթը։

— Այդ ի՛նչպես, — հարցանում են մարդիկ։

— Շատ հասարակ կերպով, — պատասխանում է Բեգզադեն։

— Նա որպես անկախ մարդ և այդքան ապրանքի տեր երևելով վաճառականների մեջ, կարո՛ղ է հավատարմություն ստանալ։ Այս հավատարմությամբ դնելով նա օտարազգիներից հետզհետե զանազան ապրանք և վաճառելով նորանց, կարողություն կստանա վճարել ինձ իմ 33,000 մանեթը, օտարներին մնալով 55,000 մանեթ պարտական։

— Բայց այդ օտարքր, ի՛նչպես ապա պիտի ստանան յուրյանցը, քո մարդ շինած գործակատարից։

— Բանտը ունի շատ սենյակներ...

— Բայց այդ անխղճություն է քո կողմից, այդքան տարի ծառայելու վարձը...

«Նոցա ծնունդը չորանա, նոքա իմ տունն են քանդել», — ասելով լցնում է քիթը թաբակով և գլխին քարշելով գլխարկը հեռանում է խոսողներից, որ մի այլ անօրենություն հղանա։

Հինգերորդ, Բեգզադեն մի անգամ հրավիրում է մի մարդ անգամ շինել մի ընկերության, որ կազմել էին Բեգզադեն և այլ նորա համախոհ մարդիկ։ Պարոնը հարցանում է, — ի՛նչ ընկերություն է այդ, ազգային բաների վերա խորհելո՞ւ, թե...

— Չէ՛, — ընդհատում է խոսքը Բեգզադեն, — մեր ընկերությունը բամբասանքի ընկերություն է։ Մեք հավաքվում ենք, որ սորան բամբասենք, նորան հայհոյենք, մյուսին դավ դնենք. սորա տունը քանդենք, մյուսին գլխակոր վայր ձգենք...

— Աստված ազատե այդպիսի դիվական ընկերութենից, — ասելով հեռանում է բարեպաշտ հայը։

Վեցերորդ, Բեգզադեն պատվիրում է յուր մի գործակատարին, որ