Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես շատ տարիներով ծառայում էր, բերել տալ յուր քեռորդին Բեդզադեի խանու՛թի մեջ ծառայելու համար։ Գործակատարը գրում է և պատանին հայտնվում է Նիժնի-Նովդորոդի վաճառահանդեսը։ Մի փոքր ժամանակից տղան հիվանդանում է և այդ պատճառով Բեդզադեն սկսում է ծուռ աչքով նայել ողորմելու վերա։

Հայհոյանք, թուք ու մուր և այլ անասելի անխելք խոսքեր թափվում են Բեդզադեի կողմից աղքատ պատանու վերա։ Բանը այնտեղ է հասնում, որ Բեդզադեն ասում է, թե չկամեր ունենալ նորան յուր խանութի մեջ։ Տղան աղաղակում է, եթե չկամիս իմ ծառայությունը, ուրեմն իմ տեղը ուղարկիր ինձ։ Այս խոսքերի վերա Բեդզադեն ևս առավել բարկանում է։ Այս միջոցին տղայի մայրը ուղարկում է յուր որդուն Բեգզադեի անունի վերա 30 մանեթ արծաթ, մի վերարկու դնելու համար։ Բայց Բեգզադեն պահում է արծաթը յուր մոտ։ Երբ որ դրականապես ասել էր պատանուն թե չկամեր ունենալ նորան յուր խանութի մեջ, այլև հրաժարվում էր հետ յուր տեղը ուղարկելուց, տղան բոլորովին անօգնական մնալով կամենում է գնալ պոլիցմեյստերի մոտ գանգատելու։ (Բեգզադեն բնակվում էր պոլիցմեյստերի տան դեմ ու դեմ)։ Բեդզադեն լսելով տղայի սպառնալիքը, սկսում է ջարդել ողորմելի տղայի քիթը բերանը, դժոխային խոսքեր դուրս ժայթքելով բերանից. պոլիցմեյստերը պատուանից տեսանում է այս հանդեսը։ Տղան դնում է գանգատ։ Պոլիցմեյստերը կանչում է Բեգզադեն և ասում է, թե կամ հետդ տար քո ծառան, կամ յուր տեղը ուղարկիր նորան։ Բեդզադեն պատասխանում է, թե չէր կարող դոդը և ավազակը ընդունիլ յուր մոտ ծառայության համար, և թե այդ տղայի ցեղը տանով տեղով գող են։ Այս ասելով հանում է ծոցից մի նամակ տղայի մոր բերանից յուր որդու վերա, որով, որպես թե ուղարկում էր վերոհիշյալ 30 մանեթը և ասում էր թե գողացած արծաթ էր։

Տղան հերքում է բոլորովին այս զրպարտությանը և քննությունը ստոպում է, որ այդ նամակը շինովի էր և խարդախած Բեդզադեի ձեռքով։ Պոլիցմեյստերը ասում է Բեդզադեին, թե լավ չէ նորա ընթացքը ծառայի հետ և թե այդպիսի խարդախությունք կարող են մեծ անպատվությունը ծնուցանել։ Այսպիսի խոսքերով համոզում է Բեգզադեին, որ կամ հետը տանի տղան կամ ճանապարհի արծաթ տա մինչև Կովկաս։ Բեգզադեն խոստանում է հետը տանել։

Տղան ընկնում է հիվանդանոց, աղքատությունը հասանում է մինչև ի կատաղություն։ Մի քանի օրից հետո գալիս է Բեդզադեն տղայի մոտ և տալով նորան 5 մանեթ ասում է, թե կարգադրություն էր արել նորա մասին։ Երբ տղան մի փոքր հանդարտել էր, Բեդզադեն տալիս է ուրիշներին հետևելու պատվերները։