Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Դպրոցի օգուտը պիտի հետևի նորա ուղղութենից. առանց խղճի և մտքի ազատության չկա լուսավորություն։

Ազգի դպրոցը է այն գործարանը, այն արգանդը, որ հղանում է ազգի գալոց սերունդը, ինչպես բնական աշխարհի մեջ ծնածը պահում է յուր ծնողի տիպը և բնական որակությունքը, այնպես և աշակերտը կրում է յուր վերա դպրոցի դրոշմը։ Նառավարիչքը կամ դաստիարակքը դպրոցների, որ, չպահպանելով ազգի օգուտը, չարաչար էին գործ դնում յուրյանը պաշտոնատարությանը, հանցավոր են լինում ազգի առաջև, և այս հանցանքի գաղափարը միմիայն կարող է բացատրել այս զարհուրելի բառը ազգասպանություն։ Եթե դպրոցի խորհուրդը և նպատակը համաձայն չէ ազգի էական օգուտներին, եթե նա մի մեքենա է, հայի զավակի մեջ օտարություն պատվաստելու, լավ է մանուկներին տգետ հայ մնալ, քան թե դառնալ թերակիրթ չհայ։

Բայց մեր ազգի դրությունը այնպես է, որ նա չէ կարող յուր ներկա ավերանքի մեջ պատրաստել այնպիսի դպրոցք, որ կարող էին տիեզերական կրթություն տալ ազգի զավակներին, սոքա հարկ և հարկ պիտի դիմեն օտարի դպրոցը և այնտեղ ասանին։ Այո՛, այս իրողություն է, բայց ազգային դպրոցները պարտական են բանալ մանուկների միտքը, պինդ տնկել նոցա մեջ ազգության սերմը, վառել նոցա սրտում հայության կրակը, մի խոսքով, կատարել այն ընտանեկան պարտականությունը, որ ծնողք պիտի կատարեն յուրյանը ազգի օգտի համար, և որ մնացած է երեսի վերա ընտանեկան դաստիարակություն չլինելուց մեր մեջ:

Ընտանեկան կամ մայրենի դաստիարակության մեջ է ազգի ապագայի սերմը, բայց մեր ազգի մայրերը տալիս են ազգին կեղևով միայն հայ զավակներ։

Հայ կանա՛յք, ձեր պես չէին ձեր մայրերը, նոցա սիրտը զարկում էր ազգության համար, ազգին հասած հարվածներին քաջությամբ մասնակից եղան նոքա, յուրյանը ամուսինների հետ միասին։ Նոքա չուրացան ազգի օգուտները, նոքա այրություն ցույց տվեցին յուրյանը կանացի կերպարանքի տակ և երբեք չկամեցան, որ նայեին նոցա վերա, որպես մի խաղալիքի, կամ որպես մի հագնված, զուգված պաճուճապատանքի վերա: Հինգերորդ դարում, երբ հայոց ընտիր որդիքը զոհ գնացին պարսկական վիշապին, նոցա մայրերը, կանայքը, քույրերը և դստերքը պակաս չերևեցան այն քաջերից, որ ազգի պահպանության համար քաջությամբ ընկան պատերազմի դաշտումը։ Նոքա մոռացան յուրյանը կանացի տկարությունը, յուրյանը փափկասնունդ կյանքը, դուրս եկան յուրյանը փառահեղ բնակարաններից և պարզ երկնքի տակ, գետնի վերա տարածվելով չարչարակից գտանվեցան առաքինի զինվորներին: