Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ինքյանք հոգացին յուրյանց պիտույքը և աղախիններից չպաշտվեցան. մարդ չկար նոցա ձեռքին ջուր ածող կամ այն պարզ կերակուրը եփող, որով ապրում էին։ Յուրյանց ձեռքի արվեստով կերակրվեցան նոքա և տերութենից նշանակված ռոճիկը ամբողջ հասուցին յուրյանց կտրիճ տղամարդերին։ Փոշոտվեցան և ծխոտվեցան սենյակները և առագաստները նորահարսերի, և սարդի ոստայն պատեց նոցա նախկին շքեղության վերա։ Շատ ձմեռներ անցան, շատ գարուններ եկան, նոցա հետ միասին և գարնան ծիծեռնակներ, բայց նոցա տղամարդիկը հետ չդարձան. նոքա յուրյանը այրիությունը նախատինք չհամարեցին ինքյանց, այլ մանավանդ պարծանք, առաքինի ժուժկալությամբ հարսնանալով երկնավոր անմահ փեսային։ Այսպես էին մեր հին մայրերը և քույրերը, այսպես էին մեր կանայքը, բայց ի՛նչ մնաց այն օրից...

Հայ կանա՛յք, ձեր հետ է այսօր իմ խոսքը, ազգի վերանորոգությունը և փրկությունը լոկ երազ է, եթե փտած էր այդ ազգի ընտանեկան կյանքը։ Տերությունը բաղկանում է ընտանիքներից և սոցա որակաթյունը ոչ թե միայն ցոլանում է կառավարության վերա, այլ մեծապես պատճառ է նորա ապահովության կամ կործանության։

Մեր ընտանեկան կյանքը նման է մի կյանքի, որ միմիայն կարելի է անցուցանեք պանդոկներում։ Մեր ընտանիքների մեջ լսված խոսքերը են կերակրի, հանդերձի, զբոսանքի և այլ զվարճութենների խոսքեր, և շատ անգամ այս տղայական բաները հերիք պատճառ են լինում ընտանիքների կարծեցյալ երջանկությունը ևս խանգարելու։ Ո՞ր է այն ընտանիքը, կամ ավելի լավ, այն մայրը, որ մոր պես խոսում էր յուր զավակների հետ. մեք չտեսանք դեռևս, և չտեսնելու պատճառն այն է, որ մեր կանայք կորուսել են յուրյանը խորհուրդը։ Մայրը պիտի ուսուցանե յուր զավակներին ազգային լեզուն, մայրը պիտի տնկե տղայական սրտերի մեջ ազգության սերմը այնպիսի խնամով և հոգաբարձությամբ, որ հյուսիսի ցրտաբեր մրրիկը կամ հարավի այրող տոթը չկարողանային չորացնել նորանից ծլելու բույսը։ Զավակների մայրը է գերդաստանի մայր, իսկ գերդաստանների մայրերը ազգի մայրն են։ Բայց ի՞նչպես են մեր ազգի մայրերը ներկայումս, արդյոք յուրյանը կյանքի մեջ մի օր, մի ժամ, մի վայրկյան մտածում են յուրյանը զավակների մասին բարոյապես, մեք պատասխանում ենք, ո՛չ։

Նոքա դեռ նոր աշխարհ բերած մանուկը, ըստ մեծի մասին, հանձնում են օտարազգի դայակների, հայի զավակը աճում է օտարի կաթով, օտարի լեզուն և հոգին ներս է մտանում նորա մեջ այն կաթի հետ, որ սուրբ չէ մեզ։ Հայ տիկինը ամոթ է համարում ինքյան ծիծ տալ յուր զավակին, ի՞նչպես կարելի է, որ նա երեխայի պատճառով հետ մնա