Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն, որ հազարների արյունով և թյուրերի արտասուքով պահվել է մինչև այժմ. նույնպես ձեր ծուլութենից, անհոգութենից և չհայութենից է կախվում, որ ունայնանան մեր հորերի և մորերի քաշածները և մեք բոլորեքյան անհայտանանք, որպես մի կաթիլ ջուր ահագին ծովի մեջ։

Հայ կանա՛յք, մեր ազգը ավերվել է այժմ, նորան պիտո է վերանորոգել. նա թմրել է մի խոր քնով, նորան պիտո է զարթեցնել, բայց այս երկու դիպվածում ևս ամենայն ջանք և աշխատությունք զուր կեր թան, եթե գաք չմերկանաք ձեր վերայից անհոգության դատապարտելի քողը, եթե դուք չհագնեք հայությունը, ոչ որպես քրինոլին, այլ որպես գույն ձեր մարմնի, որ ոչինչ բան չէր կարող քերել հանել ձեր վերայից։

Ամենայն ուսումն և գիտություն, դպրոցներում ավանդված, ուշացած են և դժվարավ կներգործեն ձեր զավակների վերա, եթե նոքա ստացած չէին ձեզանից մի ընդունական դաստիարակություն։

Չենք պահանջում ձեզանից այն ընտանեկան դաստիարակությանը, որ պահանջելի էր եվրոպացի կանանցից, առ ժամս, մինչև մեր ազգի նոր մայրերը, հերիք է մեզ և շատ շնորհակալ կլինինք, եթե դուք ձեր հայկական իստակ կաթի հետ տաք ձեր զավակներին նախ, մեր լեզուն, երկրորդ, հոգով և սրտով հայություն, և երրորդ, անձնազոհ սեր դեպի ազգությունը, դեպի մեր ազատ կրոնը։

Աշխարհը հառաջ է գնում, վերստին ծաղկում են թառամած ազգությունքը, և մեզ արժան է անհոգ չլինել այն պարծանքի մասին, որ սահմանված է հայությանը, մարդկության մեջ։ Հայերը պարտական են լուսավորվիլ և գործիք լինել նախախնամության ձեռքում, ասիական ազգերի մեջ լուսավորություն տարածելու։

Հայ կանա՛յք, մինչև այժմ ձեր աղջիկների մասին ձեր հոգաբարձությունը այն է եղել միայն, որ պահեք, մեծացնեք, պայծառ և փառավոր զգեստներով զարդարեք և կորսետի և քրինոլինի հարուստ պաշարներով, օր հառաջ ամուսնացնեք նորանց որքան կարելի է մի հարուստ մարդու հետ։ Շատ այն է եղել, որ ուշադրություն դարձուցած չեք փեսացուի հասակի, բարոյականության, խելքի և բանականության վերա, թողանք, որ շատ անգամ ձեր աղջիկը ոչ թե միայն չէ սիրել յուր փեսայացուն, այլև տեսանել չէ կամեցել այն հարուստ, բայց անհավանելի փեսայացուի երեսը։ Այս չէր ձեր մայրենի պարտականությունը, դուք ձեր աղջիկներից պիտի նոր մայրեր պատրաստեք գալոց սերունդի համար, դուք ձեր աղջիկների մեջ պարտական եք տնկել և սնուցանել ազգության տունկը և ծնողական սուրբ իրավունքներով պարտք գնել նոցա վերա նույնը ավելի աճեցուցած տալ յուրյանը զավակներին։ Տղաների մասին ևս ավելի չավ չէ եղել ձեր հոգաբարձությունը, նոքա ազգի և ազգության անունը անգամ