Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չլսած ձեզանից, դուրս են եկել նյութականության ծառայելու։ Դուք պարտակա՜ն եք նոր հայրեր պատրաստե նոցանից և ազգությունը, լեզուն և կրոնը հանձնել նոցա, որպես մի սրբազան և անկողոպտելի ավանդ, կտակելով, որ տասնապատիկ շահեցուցած հետ տան այդ նվիրական ավանդը յուրյանը զավակներին։

Հայ կանա՜յք, մեր ազգը մինչև այժմ ապրել է ողորմելի խեղճության մեջ. նա մոխիր է կերել հացի տեղ և նորա խմելիքը խառնված է եղած արտասուքով։ Բռնակալության մուրճերը այնպես սաստիկ ջարդել են մեր ազգը, որ մինչև այսօր չէ կարողանում զգաստանալ յար ուշաթափ վիճակից, քննել յուր անձը, քննել յուր անցածը, յուր ներկան և հոգալ ապագայի մասին։ Այս է գլխավոր պատճառը, որ ամենայն թշվառ վիճակ տանելի է եղել մեր խեղճ և քարուքանդ ազգին, նա երկար ժամանակ սովորելով այդպիսի դառն բաժակների, մոռացել է ավելի լավը որոնելու գաղափարը։ Ներկայումս, աշխարհի լուսավորությունը օրե օր թուլացնում է ստրուկ ազգերի կերած ծեծերի սաստկությունը, այս դարու մարդասեր հողին դարմանում է նոցա վերքերը և բռնելով ցանկացողի ձեռքից հանում է ցեխից և ապականութենից դեպի վեր, դեպի մի երջանիկ կյանք։

Մեր ազգը վաղուց մոռացել է ցանկանալ. այո, նա ունեցել է և ունի այս զգացողությունը, բայց միմիայն արծաթե և ոսկու վերաբերությամբ. դորա հակառակ մի բարոյական պարծանքի գաղափար, մի ընդհանուր ազգային շինության գաղափար նորա մտքով ևս չէ անցել։ Մեզ մնում է ցանկանալ այդ աստվածատուր գաղափարին, իսկ թե չհաջողի մեզ իրագործել, այն ժամանակ մեզ հաջորդք պատրաստել և ուխտելով նզով առնել, որ նոքա աշխատեն իրագործել ա՜յն, անդրդվելի հոգով և ցանկությամբ, ինչպես երբեմն Մովսես ցանկանում էր հանել աստուծո ժողովուրդը ավետյաց երկիրը։

Հայ կանա՜յք, դուք, ինչպես և բոլոր արարածը, մահկանացու եք, ձեզ հիշատակ չեն, ձեզ փառք չեն ձեր փայլուն գոհարները կամ ուռած քրինոլինները. ձեր պարծանքը և հիշատակը են ձեր զավակները։ Նոցա ձեռքով և նոցա արժանավորությամբ պիտի փառավորվին և անմահանան ձեր անունները, սորա հակառակ, նոցա անարժանությամբ պիտի մեռանին և ոչնչանան։

Երանի՜ թե լսելի լիներ ձեզ իմ ձայնը, երանի՜ թե մի քանի զոհ փրկեին իմ այս արտասվախառն խոսքերը, ո՜րքան պիտի մխիթարվեի ես. հույսիս արևը մի գրկաչափ ավելի բարձրանար ազգային փրկության հորիզոնի վերա։

Բայց ներկայումս, կրկնում ենք, մինչդեռ չկա դեռևս մեջտեղում