Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Արտասվելով վշտագին
Թռչում իսկույն, հեռանում,
Իսկ հարսնաբերն Եվային
Ադամի մոտն է բերում։
Նախահայրը սիրավետ
Պինդ գրկում է իր էգին,
Սիրախառնվում նրա հետ
Ու վեր ճախրում միասին։
Հեշտանքներից սըրարբած
Ասում է նա տարփագին.
«Օ՜, չե՞մ երբեք ուխտազանց,
Ինչու է ինձ տրվել կին։
Խոստացել եմ չլինել
Ես ուխտագրում — այգ շա՛տ լավ,
Բայց թե սիրուց հրաժարվե՞լ,
Զըճաշակե՞լ այն բնավ։
Ուրեմն ինչո՞ւ տրվեց ինձ
Սեր, կին, ինչո՞ւ տերն օրհնեց,
Ակնարկում է խոսքն այն ի՞նչ՝
Թե՝ աճեցեք...» և լռեց։
Եվ կռվում են խիստ անհաշտ
Խենթ հրամանն ու բնությունն,
Ո՞ւմ կմնա մարտադաշտ,
Ո՞վ կը տանի հաղթություն,—
Կար ժամանակ՝ այս հարցն էր,
Նույնիսկ կնճռոտ հույժ, ավա՜ղ,
Բայց գիտությունն լուսաբեր
Կնճիռը այգ լուծեց վաղ։
Նրանց, որ լեն հավատում
Այս խոսքերիս անպաճույճ՝
Հայտնում ենք, որ չենք խաբում,
Ահավասիկ ապացույց։
Ադամն ուխտել էր անխաբ
Չըսխալվել մեղկորեն,
Ուստի հախուռն ընդվզմամբ՝
Մեջքի վրա տեղն ու տեղ
Կույսին զարկում է գետին
Հուժկու ուժով նժույգի