Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնալու համար անցանում էի Սինոպից, պատահեցա մի տաճկաց պաջտոնեի, որ ծառայում էր տեղական փաշայի մոտ, և որ պատմեց ինձ, թե տաճկի կառավարությունը դիվանական կերպով համարում է յուր հպատակ հայերը 3,800,000։ Սորա վերա շատ չանցավ, ձեռքս ընկավ էգմոն Շերթիե ֆրանսիացու գիրքը[1], ուր հայոց թիվը բարձրանում է մինչև 3,900,000, որոնցից,— ասում է հեղինակը,— 400,000 բնակվում են եվրոպական Տաճկաստանոլմ, իսկ մնացյալ երեք միլիոն հինգ հարյուր հազարը ասիական Տաճկաստանի մեջ:

Համաձայնի՛ր ինքդ, թե ի՛նչպես կարելի է ազգի հառաջադիմության վերա խոսել, ազգի վերանորոգության վերա մտածել, առանց ճիշտ տեղեկություն ունենալու ազգի վերա, նորա որքանության և վիճակի մասին: Մինչև այժմ, մեք, խոսելով այս բաների վերա, համարյա՛ թե խարխափել ենք մի խավար գետնափորի մեջ, իսկ երբ երևան հանվին վերոգրյալ տեղեկությունքը, այն ժամանակ կարելի է ավելի դրական կերպով խոսել, հարմարվելով ազգի քանակության հետ, նորա նյութական և բարոյական կարողության հետ։

Մնաս բարով, մինչև ցմյուս նամակս.

Քո ՍԵՐՈՎԲԵ ՇԱՀԲԵԳ

Բերելով այս նամակը Հիշատակարանիս մեջ, կատարում եմ այն բարոյական պարտականությունը, որ մեր պատվելի թղթակիցը գնում էր մեր վերա, և հոգվով չափ ցանկանում եմ, որ մի բարի հետևանք ունենա այս հրատարակությունը մեր ազգի վերաբերությամբ։

Այս միջոցներում ստացած նամակներիս մեջ նույնպես նշանավոր է մի նամակ, որ ստացա պ. Մեսրոպ Տիրատուրյանի ստորագրությամբ[2]: Այս արգո անձը մեզ անծանոթ է գլխովին, և գուցե թե ստորագրությունը ևս լինի մի շինովի անուն, ըստ որում նամակի մեջ չէր գրում ամսաթիվը կամ քաղաքի տեղը։ Նամակի պահարանի վերա երևում էր. 17 փետր. 1860, Թիֆլիս:

Մեք շատ ուրախ ենք այսպիսի թղթակիցների վերա և եթե կամենան, կարող են ծածկած մնալ հասարակոլթենից, երևելով բոլորովին այլ զգեստով, միայն խնդրում ենք, որ մեզ հասուցած տպելիքը հարմարեցուցած լինին ազգի էական օգուտների հետ։ Ահավասիկ վերոգրյալ նամակի բառացի պատճենը։

  1. Reformes en Turquie par Edmond Ghertier Paris 1858
  2. Տիրատուրյան Մեսրոպ-Նալբնդյանի ծածկանուններից մեկը: