Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Արգո պարոն, ԿՈՄԱ ԷՄՄԱՆՈՒԵL

Տարակույս չկա, որ մարդկության պատմության մեջ ոչ մի ժամանակ այնպես սաստիկ և որոշակի երևեցած չեն ազգությունքը, ինչպես ներկայումս։ Ազգությունը ասես թե դարձել է մի ամենօրյա հաց, առանց որին չէր կարելի ապրել. մի էլեկտրականության պես բան, որ փայլակի շուտությամբ տարածվում է զանազան ազգության անդամների մեջ։ Այս բանի խմորը ընկնում է և մեր ազգի մեջ և մեզանում լսվում են ձայներ և մեր մեջ սկսում է բաբախել մի կենդանի սիրտ։

Արդարև, հայոց ազգը, այնքան բարոյական և նյութական դարավոր ավերանքից հետո, չէր կարող իսկույն հասկանալ ազգությունը և պտղաբեր շինել նորան, այս մեր հասարակաց վատաբախտությունն է, բայց դորան նայելով հրաժարվիլ գործունեությունից, մեր կարծիքով ասել է անձնասպան լինել։ Ահա այս պատճառներից ստիպված և ես իջանում եմ հայկական դպրության ասպարեզ, և ես կամիմ մի երկու քար գնել այնտեղ, որի վերա գուցե թե բարձրանա մի օր հայ ազգության շինվածքը։

ներս մտանելով այս գործի մեջ գուցե շարժում էի ձեր հարցասիրությունը, թե արդյոք ի՛նչ դպրոցի և ի՛նչ փիլիսոփայության հետևող եմ։ Առանց դատողության չեմ ընդանում ոչ Քանթը և ոչ Հեգելը, նախ, որ իմ մտածությունքը և խորհելու ազատությունը չկամիմ երբեք ստրկացնել այդ փիլիսոփաների իշխանությանը, առողջ փիլիսոփայության առաջին ընդդեմ գործ համարելով ազատության կորուստը, երկրորդ, փիլիսոփայությունը մի կենդանի, շարժուն և համորեն մարդկության սեփական բան լինելով, ասանում եմ ներկայումս, ազդերի ժամանակակից պատմութեններից և երևույթներից։ Այսքան ծանոթությունը հերիք համարելով իմ հայացքի և սկզբունքի մասին, շարունակում եմ խոսքս, թե մեր ազգությունը զորացնելու և ազգության գաղափարը հասարակաց դարձնելու համար, ամենամեծ և զորավոր հնարներից մինն է նաև ազգային պատմության ուսումը։

Մինչև այժմ մեր ազգը չունի մի օրինավոր պատմություն, մի այնպիսի գործ, որ արժանի լիներ և դիմանար եվրոպական քննության հրափորձությանը։ Հանց եմ առնում հիշել այստեղ, պատմության անունով, մեր մեջ ման եկած գրքերի թեբությունքը և խակությունքը, զանց եմ առնում նույնպես հոչակել հա ռաջան ալի օգուտը մի օրինավոր պատմության երևելուց, այս վերջինս շատ հասկանալի լինելով, զուր տեղը պիտի ժամանակ կորուսած լինեի, այլ հարկավոր եմ համարում մի երկու խոսք ասել այն մասին, թե ինչ բաներ հարկավոր էին ազգին նախ և