Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մատյանք, որ պատկանում էին հայոց ազգի հեթանոսական կյանքին, Լուսավորչի ձեռքով դատապարտվեցան դեպի կորուստ, դեպի կրակ առանց ամենևին խնայելու, կորան կործանվեցան և այն գեղեցիկ արձանները, որ այսօր կարող էին հասկացնել մեզ հայոց ազդի եղած ճարտարագիտության չափ ու կշիռը, և քրիստոնեությունը մի անհայտության պարիսպ քաշեց մեր քրիստոնեական և անցած հեթանոսական կյանքերի մեջ։

Այս պատճառներով ահա, մեզ հայտնի չեն շատ բաներ, չգիտենք մինչև անգամ թե ինչպես էր մեր հայկաբանության ձև ու ոճը քրիստոնեութենից հառաջ, որովհետև քրիստոնեական ժամանակների հայկաբանությունը ստրկացած է հունականին ոչ բառացի, այլ տառացի մտքով, եթե կարելի է այսպես ասել, և այս բանը կերևի պարզ, եթե օրինավոր կերպով քննության տակ դրվի մեր Աստվածաշնչի թարգմանությունը;

Անմահ և երկնային հիշատակի արժանավոր Խորենացին տալիս է մեզ մի քանի հիշատակարանք. այդ խնկելի ծեքունին լսեցնում է մեզ մի քանի տող բան Գողթան երգիչներից, նա ցույց է տալիս մեզ փոքր թե շատ այն տեղերը, ուր պիտո էր մտածել, թե կենտրոնացած էին մեր դպրությունը և կրոնը, կամիմ ասել, այն մեհյանները, որ գտանվում էին Աշտիշատ, Արտաշատ, Տարոն և այլ տեղեր։

Շատ ազդեր, յուրյանը հեթանոսության ժամանակ, սովոր էին յուրյանց մեռելների հետ թաղել զանազան հիշատակարանք, դրամներ, ոսկեղեն և արծաթեղեն զարդեր, կամ թե ուրիշ այնպիսի բաներ, որ գալոց օրերում լույս կարող էին տալ պատմության. մի՞թե չէ կարելի մտածել, որ հայք ևս ունեցած լինեին այս սովորությունը։ Գուցե թե եղած ևս լինի այս հայերի մեջ, բայց սոցա ասումնասիրությունը, որի մասին ինքը Խորենացին բողոքում է, հառաջ է քան թե այլ ամենայն սովորություն։ Լուսավորչից հարյուրավոր տարիներ հետո կանգնեցան Բագրատունյաց և Ռուբենյաց թադավորությունքը, չեմ ասում Արշակունյաց թագավորության շարունակությունը Լուսավորչից հետո, բայց և այս պայծառ օրերը հայերի անցել են առանց մի ծառայություն ցռւյց տալու ազգին, քրքրելով և մշակելով հեթանոսական հնությունը կամ նորա մնացած և կամ կորած հիշատակարանքը։

Այո՛, հնախոս գիտությունը ավելի ծաղկած է այսօր և ավելի շատ գործեր է կատարում, քան թե սորանից հինգ հարյուր տարի հառաջ, և արծաթը, ոսկին կամ այլ անփուտ բաներ, եթե կային մեր մեոելների վերա, գուցե մնացին և մինչև այժմ, բայց բանը այս է, որ մեր մեջ ուժ չմնաց ներկայումս այդ բաները փորելու և քրքրելու, չնայելով այն