Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուսանկար օրինակին, որ ստացվել էր Կոստանդնուպոլսից, շնորհ է գտել մատուցանելու նորին կայսերական մեծութններին, թագավոր կայսեր և թագուհի կայսրուհուն, այլև նորին կայսերական բարձրության, թագավոր ժառանգի տերության։

Թագավոր կայսրը շատ հաճությամբ ընդունելով այս ընծան, պարգևել է ճարտարագետ պ. Պատկանյանցին մի գեղեցիկ բռիլիանտյա մատանի, իսկ թագավոր ժառանգը շնորհել է դրամական վարձատրություն։

Պարտականություն համարելով մեզ հրատարակել այս իրողությունը, չենք կարող չհավելացնել, որ այս կայսերական պարգևը և հաճությունը, եթե մի մասնով պիտի վերաբերվին ճարտարագետ վիմադրողին, մյուս և ավելի մեծ մասնով այն հարգությանը, որ ռուսաց թագավոր կայսրը ունի դեպի ամենայն հայոց վեհափառ կաթողիկոսը։

ԺԴ

Պ․ Չերքեզյանցի հայհոյությունքը—Պ. Խուդաբաշյանի գիրքը.— Պ. Բարկենյանքի մակը.— Սկայորդա՝ տարածած լուրերը․-Հյուսիսափայլը և Հիշաատակարնս.– Կ. Պոլիս հայոդ և Հունաց պատրիարքների փոփոխությունքը։

§1. Մեզ գրում են, թե ինչո՞ւ համար լուռ մնացինք կարդալով տեր Մանգինյանցի Մեղուի մեջ (համար 13) պ. Չերքեզյանցի հայհոյությունքը,[1] որ ամենայն առատությամբ թափում էր Հյուսիսափայփ թե հրատարակողի և թե նորա գործակիցների վերա։

§2. Մեզ գրում են, թե ի՛նչ պատճառով մինչև այժմ մի քանի բառ փոսեցինք պ. Խուդարաշեվի «Обозрение Армении»[2] մակագրով գործի վերա, մինչդեռ շատ նյութ կար այնտեղ Հիշատակարանիս համար։

§ 3. Մեզ գրում են, թե որ զանցառության պատճառով չմերժեցինք լուրերը, որ Ճռաքաղից հետո (հոկտեմբերի 17-ին) ծնած Սկայորգին քանի մի անգամ հրատարակեց տեր Մանգինյանցի Մեղուի մեջ, որպես թե Հյուսիսափայլը խափանվելու էր, որպես թե մեք հեռանալով հրատարակողի գործակցութենից, դադարել էինք աշխատելուց, և թե ինչո՛ւ մինչև այժմ չհայտնեցինք մեր երկարատև լռության պատճառը։

§ 4. Մեզ գրում են, թե ինչու համար Հիշատակարանս կամ Հյուսիսափայլը, չէ նվիրում այնքան ուշադրություն բուն ազգային խնդիրների

  1. Տե՛ս «Մեղու Հայաստանի», 1860, № 13:
  2. Խաղարաշեվի հիշյալ ռուսերեն աշխաատությունքը լույս է տեսել 1850 թ. Պետերբուրգում։