Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Եվ ձգտում է հարվածել
Իր եղջյուրով շեշտակի.
Ապա, ոտքի՞ քաջաբար
Կպչում է լավ ճմլված
Դրախտաբնակին գետնահար
Եվ քայլո՞ւմ է վեհընթաց։
Մեղկությո՞ւն է որևէ
Կամ թե ստոր կիրք է այն,
Երբ ձգտում է վայելել
Սանձակոծ սերն իր ընծան։
Կարո՞դ է ոք բնության
ճզմել կզակը սանձով,
Եվ կամ նրա զորության
Դեմ գնել իր թույլ կրծքով.
Բևությունն ինչո՞վ է շարժվում,
Ո՞վ է նրա հեղինակ,
Հիմարություն չէ՞ ստույգ
Կենալ նրան հակառակ։
Որք պաշտամունք բնության
Բռնադատել են ջանում.
Նրանը հրեշտակն բարձրաձայն՝
Խելագար է անվանում։
Իսկ մենք շանանք, օ՜, փութով
Ավարտել վեպն այս մեկին,
Պատմենք ամենը հերթով,
Ինչ պատահեց մեր զույգին։
Երբ որ երկրում հարսնքույր
Եվ խորանի վարագույր
Պատառվում են անկարկատ՝
Նաև թել–թել, աննկատ՝
Կտրտվում են արնատար
Անոթները մազանման՝
Արդյոք հեղված առաջին
Արյունը չէ՞ սրբազան։
Կույս զույգերը թևիթև
Գլորվում են տագնապով,
Դատավճիռը պարզ է՝
«Անմեղություն, գնաս բարո՜վ»։