Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարողացել էր ներկել անդաստիարակ և անկիրթ պարոնների աչքեր, եղած էին նորա անհագ չարախոսությունքը, այս կամ այն պարոնի վերա, հրատարակելով սորանց ադես, և առաթուր կոխելիք լուր բարձրագույն գիտության ոտքի տակ։

Այս բանին մեծապես օգնել էր նաև ալն սոփեստական քննությումը ռուսաց լեզվով հայ Քերականության վերա, որ պ. Զերքեզյանցը հրատարակել էր, ցույց տալու համար լուր գիտությունը հալկական լեզվի մեջ։ Մի քանի բազմադեմ, կամ, ավելի լավ է ասել, անդեմ մարդիկ, փոքր էր մնացել, որ կիսաստվածների կարգը դասեին ալդ քննության հեղինակը[1]։ Դոցա մեջ էր գտանվել և մեր բարեկամներից մինը, որ 1853 թվականից սկսած, շատ անգամ գովելով մեզ այդ անզուգական գիտնականը, հորդորում էր մեզ մոտենալ դորան. բայց մեք, վաղուց արդեն հասկացած լինելով մեր բարեկամի դովասանած մարդու որպիսությունը, հրաժարվելով հրաժարվել էինք այդ բարեկամի առաջարկութենից, միևնույն ժամանակ, չկարողանալով թաքուցանել մեր սրտի ցավը, մեր սիրելի բարեկամի պարզամտության և անփորձության մասին։[2]

Ինչևիցե․ պ․ Չերքեզյանցը ահա այսպիսի կերպերով, հիմնելով լուր փառքի կոթողը վերոհիշյալ մարգերի ուսերի վերա, ավելի քան թե քսան տարու մեջ չէր դադարում հողմ արածելուց։ Պ. Չերքեզլանցը լուր բոլոր կլանքում միշտ դտանվել է վարագուրի քամակում և լուր հսկայական գիտության ապացույցքը գրավորական կերպով բերած դրած չէ հանդիսի մեջ, որ հասարակութլունը կարող լիներ բան հասկանալ և չհավատալ

  1. Պ․ էմինի Քերականությունը, որի վերա դրված էր վերևում ասված քննությունը, այնպիսի մի գործ չէր, որի թերությունքը ցույց տալու համար հարկ լիներ քննություն գրել։ Ինքը պ. էմինը երբեք չէ համ արել այդ գործը սխալներից ազատ։ Գլխավոր ուշադրության արժանին այն է (իհարկե, եթե հավատանք չար Լեզուների խոսածին), որ այդ քննության հեղինակը եղել է ոչ պ. Չերքեզյանցը, այլ Սալլանթյան Միքայել եպիսկոպոսը, որ, անձնական թշնամության պատճառով պ. էմինի հետ, շարադրել է այդ քննությունը և տվել է պ․ Չերքեզյանցին ռուսերեն թարգմանելու, շնորհելով նորան գրվածքի տակ «Астраханский армянин» ստորագրելու իրավունքը, որպես վարձ աշխատության: Մեր համար, ով և լիներ դորա հեղինակը, այդ քննության մեջ տեսանում ենք միայն միակողմանի իմաստակություն - педантизм, զուրկ, կրիտիկայի վերաբերյալ, ամենայն արմանավորութենից: Թողնում ենք առանց ուշադրության այն անպատշաճությունը, որ հայերեն գործի վերա գրել են ռուսերեն. ինչպես և իցե, մեր կողմից արգելք չկա այդ գործի պ. Չերքեզյանցին սեփական համարվելուն, որովհետև շատ մոտավորություն կա ուղղության մասին, որ վերևում հատկացուցինք։ Է՛հ, ինչ հարկավոր է հին բաները քրքրել... (Ծ. Հ.)։
  2. Նալբանդյանը 1853 թ․ ծանոթացել է Ստ․ Նազարյանին և այստեղ հավանորեն նկատի ունի նրան։