Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տգիտությունը պատերազմ պիտի հայտնե գիտությանը, որին լինելով մի լոկ սպասավոր, օրհնեցինք և ընդունեցինք այդ պատերազմը:

Անհնարին էր, որ ուրիշ ազգերի մեջ պատահածը չպատահեր և մեր մեջ. այս րոպեում անչափելի է մեր ուրախությունը, ըստ որում հայությունը մի քայլափոխ արել է արդեն։

Թշնամությունքը չունին այն զորությունը, որ կարողանային մոլորեցնել մեզ, մեր ուխտյալ ճանապարհից. մեր աստղը քարշում է մեզ դեպի այդ խորհրդական ճանապարհի ելքը և մեք հետևում ենք այդ ճակատագրական ձգտողությանը։

Երանի՛ էր մեզ, եթե ունենայինք խելացի հակառակորդք, բայց, որպես հայ, զրկված ենք, ներկայումս, այդ պարծանքից։

Չկամինք առավել խոսել պ. Չերքեզյանցի գրվածի պատճառով. այլապես, դեպի չարը պիտի գործ դրած լինեինք ընթերցող հասարակության համբերությունը, ձանձրացնելով նորա սիրտը մեր ավելի երկար դադարելովը մի անխորհուրդ ունայնաբանության վերա, որ յուր սրտի հավելվածից, բաշխել էր պարոնը Մեղուի հասարակությանը։

Հաջողություն մաղթելով Չերքեզյանցին, պ. Նազարյանցի պատճառով գրելու գրքի մեջ[1], դառնում ենք դեպի երկրորդ խնդիրը, որ արել էին մեզանից։

§2. Երբ աոաջին անգամ դուրս երևեցավ պ. Խուդաբաշևի գիրքը, մեք հարկադրվեցանք կարդալ նորան ակամա. ակամա կարգում էինք, հառաջուց ճանաչած լինելով պարոնի թե հայագիտության և թե այլ բաների մասին ունեցած տեղեկության չափը։ Եվ մեր ընթերցանության հետևանքը հաստատեց մեզ, որ իրավունք ունեինք չկարդալու հոժարությամբ և ախորժանքով մի այդպիսի գրված։ Մի փոքր ներքև, կհայտնվի ընթերցողներին մեր իրավունքը։

Մեր դավանությունը, հայոց ազգի ամբողջական ապահովության վերաբերությամբ, այսպես է, թե ազգը պիտի յուր գոյությունը պահպանե յուր եկեղեցու միջնորդությամբ։ Համաշխարհական հեղափոխութենների մեջ, եկեղեցու ինքնուրույնությունը եղել է և մեր ազգի ապահովության գրավականը: Մեք միշտ ուրախությամբ ենք հիշել, որ հայոց ազգը յուր հիշատակի արժանավոր Բարկեն, Աբրահամ և այլ կաթողիկոսների ձեռքով, մերժել է մի այլ եկեղեցու իրավասություն յուր վերա, ըստ որում դորա բարոյական ազդեցությունը պիտի վտանգեր ազգությունը

  1. Նազարյանի դեմ զրած Հ. Չերքեզյանի՝ «Հերքումն կարծյաց այնոցին, որ քարոզում են, թե պետք է վերանորոգություն (ոեֆորմ) առնել Հայաստանյաց եկեղեցումը» վերնազրով հոդվածը լույս տեսավ «ճռաքաղ»-ի 1860 թ. 9-րդ տետրակում, և հետո առանձին գրքով։