Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հայոց ազգի ներկա սերունդը (բացի մի քանի ախտացած մարգերից), կատարյալ իրավունք է տալիս այդ մարգերին, որ պահպանելով յուրյանց եկեղեցու անկախությունը, պահպանեցին ազգի գոյությունը, և մեր համար սուրբ են նոցա հիշատակքը: Այս երախա տգիտական զգացմունքի լափով, որ ցույց էր տալիս յուր խնկելի և տոնելի բարերարներին, հայոց ազգը արհամարհություն ունի դեպի այն մարդիկը, որ կամ անձնական օգտի, կամ երկյուղի, կամ այլ հարակցության պատճառով օտարի հետ խախտեցին երանելի նախնյաց ուխտը, նենգեցին մեր ազգի և նորա եկեղեցու ինքնուրույն գործնականությունը: եզր [1] անունի սկզբնատառը դարավոր ժամանակներից սկսած գլխիվայր է գրում ազգը և այդ հերոստրատյան պարծանքը ուխտագրուժների մեք պիտի կտակենք մեր զավակներին։

Պ. պոլդաբաշեվի գրվածի հոգին հարկադրում էր մեզ պաշտել մի ամենևին լռություն, թույլ տալով, որ ինքնըստինքյան թանձրանա դորա վերա ժամանակի հավիտենական դատապարտությունը։ Ավելորդ էր նաև ընդդեմ զինվորվիլ մի աշխատության, որ յուր չնչին կարծիքները ևս, կամ այս ու այն տեղից (օրագրերից և լրագրերից) մուրացած տեղեկությունքը և հայացքը հաստատելու համար, աղճատում էր պատմական իրողությունքը և զրպարտում էր այնպիսի մարդիկ մեր երանելի հայրապետներիը, որոց և ոչ կոշիկների խրացը արժանի էր լուծանել։ Այդպիսի աշխատության հատուցումը է մի սառն արհամարհության, որ լիամասն կերպով ընդունեց ազգից։

Շատ ժամանակ է, որ մեք ստացել էինք մեր թղթակիցներից մի քանի արդարացի նկատաղությունք այդ գործի վերա, չտպեցինք նոցանից և ոչ մինը և տպելու ևս չէինք, եթե, ինչպես Հիշատակարանիս սկզբումը ասացինք, բազմաթիվ նամակներ անհանգիստ արած չլինեին մեզ։ Մի քանի տողից հետո կդնենք այդ նկատողութեններից մինը, որ ստացել ենք նամակի ձևով և որ ուներ այսպիսի ստորագրություն «Աբրահամ Դիոսկորոսյան Բաբկնյանց։ [2]

Պ. Բաբկենյանցի նամակը կարող է մի փոքր ճաշակ տալ մեր ընթերցողներին, թե որպիսի բան էր պ. Խուդաբաշեվի գիրքը։

Մեր կողմից (բացի ծանոթութեններից), ուրիշ բան չենք

  1. Եզր Փառածնակերտցի կաթողիկոսը 632 թ, Կարնո ժողովում, քաղաքական նկատառումներով ուխտադրում նահանջեք հայոց եկեղեցու դիրթերից և ընդունելով Հերակլ թագավորի հավատո գիրը, չնզովեց քաղկեդոնի ժողովը: Դրանից հետո դավաճան կաթողիկոսի անվան առջին տառը հայերը գլխիվայր էին այս ձևով արտահայտելով իրենց ատելությունը նրա նկատմամբ։
  2. Մ. Նալբանդյան ծածկանուններից մեկը։