Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նսլմ այդ նամակի վերա, այլ միայն խնդրում ենք արգո ժողովագրից, որ խնայելով յուր ութսունամյա հասակին, հանգիստ տա յուր անձին և ազատ թողա բռնարարութենից հայոց եկեղեցին, որ երբեք չէ խնդրել պարոնի փաստաբանությունը և այսուհետև ևս կամք չունի խնդրել:

Չենք կարծում թե պ. Խուդաբաշեվի ցանկությունը եղած լինի ընկնել հայ մատենագրերի կարգը. եթե այդպես լիներ, ապա նորա աշխտատություն քը պիտի լինեին հայերեն և հարկավորապես այլ կերպարանքով և այլ հոգով. թողնում ենք, որ ներկայումս, մի փոքր ավելի բան հարկավոր է հայ մատենագրին, քան թե ուներ պ. Խուդարաշեվը։

Հույս ունինք, որ խաղաղ հոդով կլսե մեր գրածը պ. Խուդաբաշեվը, ըստ որում, ինչպես մի ժամանակ առակ էին արել Թուրքիայի հայերը, արտաքին թշնամանք չէ, այլ ներքին համոզումն»: Հույս ունինք, թե և դպրության Դոն Քիշոտները կդադարեն մի օր յուրյանը ասպետական քաջագործութեններից, ինչպես Սերվանտեսի հերոսը դադարեցավ, և այո մեր ակնկալությունը, անշուշտ հառաջանում է և ֆիզիկական և բարոյական պատճառներից։

Մեհեկի 10, հայոց 1809 թ., Դվինի ավերակներում:


Արգո պարոն, ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼ


«Եթե զանարժանն ըստ պիտոյիցն ոչ

յանդիմանես» մի՛ լինիր վարդապետն:

ԵԶՆԻԿ


Երկար ժամանակ մտատանջությամբ չարչարվելուց հետո, որոշեցի գրել Ձեզ այս նամակը, և սրտիս ցավը թափելով մի փոքր ազատ շունչ առնուլ։

Իհարկե պիտի հարցանես, թե այս ինչ մարդ է, որ բոլորովին անծանոթ լինելով ինձ, արդեն նամակի սկզրիցը վարվում է որպես մի մոտ բարեկամ, որպես մի վաղեմի ծանոթ։ Այո՛, եվրոպացի՛ք, ինքյանք ավելի քաղաքավարի լինելով, իրավունք ունին ուրիշներից ևս ճիշտ քաղաքավարություն պահանջելու, բայց մեք, ասիացիքս, զուրկ ենք այդպիսի բարակ բաներից. մեր մեջ ասիական կոպտության հետ թագավորում է հին նահապետական հոգին - պարզությամբ դիմել դեպի մի մարդ և առանց վարագույրների հայտնել սրտի խորհուրդը:

Թողունք այս ևս, ես հայ եմ, Դուք ևս հայ եք, մի՞թե այո անունը չունի յուր մեջ այն ուժը, որ երկու այդպիսի անունով մարդիկ, թեև հազարավոր