Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չեք այս թշվառութենից. ի՞նչպես ներենք Ձեր աշխարհում բնակվող մեր եղբայրներին, որոնք այսպիսի լուսավորյալ ժամանակում, բան ու գործ թողած, ընկնում են այդ վեճերի քամակից։ Օտարոտի են Ձեզ իմ խոսքերը, այնպես չէ՞. պարզեմ, որ հասկանաք։

Այս միջոցներումս ձեռքս ընկավ մի ռուսաց լեզվով գիրք, այսպիսի մակագրով «Обозрение Армении» А. Худабашева. Մեծ հաճությամբ նայեցա վերնագրին, բայց երբ սկսեցի կարդալ, արդեն հառաջաբանը, ասես թե, ապտակ իջեցուց երեսիս. հարկ չկա ասել, որ բոլոր գիրքը կարդալը հավասար էր կից ընդունելու։

Թողունք առանց ուշադրության այլ սխալները, որովք շատ փարթամ է պ. Խոլդաբաշեվի գիրքը. պատճառ, ուղղել այդ բոլորը, մեջ բերելով նորա աղճատաբանությունքը և օրինավոր կարգով հերքելով նորա բոլոր սխալական գաղափարը, պիտի հարկադրվեինք մի նոր դիրք դրել, երկու անդամ մեծ պ. Խադաբաշեվի գրքից (պարոնի գործը չարժե այսպիսի աշխատության), թուղանք որ պարոնը Եվժեն Բոռեի աշխարհադրութենից օգուտ եմ քաղել ասելով, հասկանում է եղած յուր բառ առ բառ թարգմանելը. թողունք պ. Խուդաբաշեվի ծուռ և սխալական հայացքը ազգային պատմության մեջ երևեցած իրողութենների վերա, բայց ի′նչպես լոռ մնանք, համր դևի պես պապանձված, կամ ի′նչպես չբողոքենք այն զրպարտությունների ընդդեմ, որ պարոնը ժողովում է մեր երանելի և սուրբ նախահարց գլխին, որպիսիք էին սուրբ Պարթևը, սուրբ Մովսես Խորենացին և սուրբ Ներսես Շնորհալին, որոնց անունը խնկվում է հայկական եկեղեցու մեջ, և որոնց գերեզմանի հողը համբուրելի են մեզ։

Ի′նչպես չհարցանենք պ. Խուդաբաշեվից, թե Խորենացու ո՞ր բանը իրավունք է տվել նորան, որ նա Խորենացին անվանն թեթևամիտ[1]։ Խորենացին, մեր պատմության հայրը, յուր ժամանակի անզուգական փիլիսոփան, ազգի համար մինչև ի մահ աշխատողը և այն խորհեմ, ծանր, խելացի և իմաստուն ծերունին, մի թեթևամիտ հռչակել, և այն օտար լեզվով, մինչ եվրոպական գիտությունը ընդունել է նորան և օրինավոր քննության առնելով հատուցել է արժանի վարձը։ Ո՞չ ապաքեն առավել, քան թե թեթևամիտ է նա, որ այսպիսի անհիմն և անտեղի կարծիք ունի այն երկնաքաղաքացի ծերանա վերա։

Աոաջին անգամ լսելով այս բանը պ. Խուդաբաշեվից, բնավ չտարա կաս ե ցանք կարծել, որ պարոնը, կամ, ամենևին չէ կարդացել Խորենացին, կամ թե լէ հասկանում նորա գրվածքը։ Մի փոքր ավելի

  1. Երես 18