Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


խանութենից, իսկ այժմ կտրելով յուր հաղորդությունը հույներից և բոլոր Արևմտյան եկեղեցիներից, որ այն ժամանակ ընդհանրական եկեղեցու հետ մի էին, հայերը զրկվեցան օգնականներից և պաշտպաններից, որ միմիայն կարող էին պաշտպանել նորանց կրակապաշտ պարսկի նեղութեններից» (տե՛ս երես 110)։

Պ. Խուդաբաշեվը, այս տողերը գրելով, ապացուցանում է մեզ, թե ազգի հոգին և հասկացողությունը քաղաքականության կամ կրոնի մասին, երբեք նյութ չէ եղել նորա մտածության։ Բոլոր հայոց պատմության մեջ, պ. Խուդաբաշեվը, ոչ մի տեղում, չէ կարող ցույց տալ մեզ, որ հայերը յուրյանց կրոնը, կամ, դավանությունը զոհ բերած լինեին յուրյանց քաղաքականության կամ մի այլ ապահովության։

[1]

  1. պատարագած են, որպես նաև մեր օրերում Թիֆլիսի մեջ հանգուցյալ Ներսես կաթողիկոսի ներկայությամբ: Պ. Խուդաբաշեվը չէ կարող ապացուցանել մեզ սոցա ընդդեմ։ Գիտելի է դարձյալ, որ հայերը բաժանվեցան հույներից Քաղկեդոնյան ժողովի ժամանակ և դույն այդ ժողովի պատճառով. արդյոք իրավունք ունեի՞ն, կամ ո՛ր չափով, թող պատասխանեն մեզ ազգային ուսումնականք։ Քաղկեդոնի ժողովից հառաջ, եղած էր Եփեսոսի ժողովը, ուր դատապարտվեցավ Նեստորը 431—432 թվականների մեջ։ Նա ուներ շատ կողմնակից եպիսկոպոսներ, որպես Թեոգորետ, Իբաս և Հովհան եպիսկոպոս Անտիոքի։ Այս Հովհանը, որ Եփեսոսի ժողովի ընդդեմ մի փոքրիկ ժողով կազմելով, արդարացուցել էր Նեսաորը և նզովել էր Կյուրեզ Աղեքսանդրիու պատրիարքը, յուր համախոհ ընկերներով, հունական հոգևոր և քաղաքական իշխանության ձեռքով դատապարտվելով, դուրս ձգվեցավ հունական եկեղեցու հաղորդութենից։ Բայց երբ այս դատապարտյալքը տեսան, որ Նեստորը ընկավ անկանգնելի և նորա թշնամիք զորացան, ինքյանք ևս հարկադրվեցան արտաքին ձևով հաշտվիլ Կյուրեղի հետ և հաղորդվիլ հունական եկեղեցուն։ Հունական եկեղեցին ներեց նորանց և ընդունեց։ Երբ 451 թվականին, Եփեսոսի ժողովից քսան տարի հետո, սկսվեցավ Քաղկեդոնի ժողովը, որի մեջ ներկա գտնվողների թիվը երկու, երեք անգամ շատ էր, քան թե առաջին, երկրորդ և երրորդ ժողովներում. վերոգրյալ Հովհան Անտիոքացին, Թեոգորետը և Իբասը յուր մյուս ընկերներով նույնպես հրավիրվեցան նստելու այդ ժողովի մեջ։ Բայց որովհետև այն բոլոր աշխարհների բնակիչներին հայտնի էին այո մարդիկը, որպես աշակերտք և հետևողք Նեստորի, որովհետև գիտեին սոցա Կյուրեղի նզովելը և Նեստորի արդարացնելը, յուրյանց մասնավոր ժողովով, որ կազմել էին մի պանդոկի մեջ, որովհետև գիտեին, որ այս մարդիկը թերևս վախից, կամ, հացից չզրկվելու խորհրդով հաշտվել էին հունական եկեղեցու հետ, այս պատճառով հայք, վրացիք, ասորիք, և հապեշք բողոքեցին, որ այդ մարդիկը աթոռ չստացան Քաղկեդոնի ժողովի մեջ։ Հռովմի Լեոն առաջին պապը չընդունեց այս բողոքը և հուսալով յուր անմեղանչական իշխանության վերա, այլև համախոհ գտանվելով հունաց եպիսկոպոսների հետ, հաստատեց, որ այդ մարդիկը աթոռ ստանան Քաղկեդոնյան ժողովում։ Երբ բողոքող ազգերը տեսան, որ յուրյանց արդարացի առաջարկությունը մերժվեցավ, պատասխանեցին թե ինքյանք