Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նոքա լավ էին հասկանում, որ կրոն ասացյալը, դավանություն ասացյալը, խղճմտանքի բան լինելով, բնավ վերաբերություն չուներ օտար կամ դրացի ազգերի։ Հայերը խիստ լավ գիտեին, որ յուրյանց կրոնը կամ դավանությունը վնասակար չէր նոցա, որ կամ դրացի էին Հայաստանին, կամ տիրապետել էին նորան։ Հայերը գիտեին, որ այդ օտար դրացու կամ հարստահարողի փույթը այն չէր, որ հայերը հավանելու չէին փրկության, պատկանելով մի ինքնուրույն ազատ և անկախ եկեղեցու. հայերը գիտեին, որ այդ օտար պետությունքը, ձեռք տալով նորա կրոնին կամ դավանությանը, կամենում էին վեր առնուլ այն որոշող պատը, որ բաժանում էր միմյանցից այդ ազգերը, որպեսզի հեշտ լինի նոցա այնուհետև կուլ տալ խե՜ղճ Հայաստանի որդիքը։ Այս բաների գիտութենից հետևում է մեր պատմության մեջ այն իրողությունը, որ հայերը սուր են ցույց տալիս կրոնի կամ գավանության դաշինքներին փոփոխություն առաջարկողին. այս պատճառով մեծ խորհուրդ է ունեցել եկեղեցին հայոց անցած գնացած կյանքի մեջ:

[1]

Ծան. Բաբկենյանցի
  1. չկամին մասնակից լինել մի այնպիսի ժողովի, ուր պիտի դատավոր նստին դատապարտվածքը, և այս պատճառով ևս աչ գնացին, աչ տեսան: Մեք անհիմն կարծիք ենք համարում այն, որ նորերումս տարածվում է, թե հայք, Վարդանանց պատերազմի պատճառով, չկարողանալով անձամբ անձին գնալ այդ ժողովը, հետևաբար ևս, անտեղյակ լինելով ժողովի իսկական և էական դրութեններին, հրաժարվել են ընդունելուց։ Մեզ երևում է, որ այս կարծիքը հաստատված է շատ խախուտ հիմքերի վերա, մանավանդ պարծանք չէ մեզ չքմեղ լինել ժողովը չգնալու համար: Ավելորդ է մեզ հիշել այստեղ ժողովի անցքերը, Դիոսկորոսի ժանդարմներից պաշարվիլը, այն բարձրաձայն բողոքները և աղմուկները, որ տերության քաղաքապահ զորքի օգնությամբ շիջուցին։ Ավելորդ է հիշել հունաց կայսրների այս ժողովը անվավեր համարելը, չնդունելը 4 նզովելը, ինչպես նաև վկայում է մեր Հովհաննես կաթողիկոսը։ Ավելորդ համարում ենք նույնպես Հռոմի Փելիքս երկրորդ պապի թյուզանդիան Զենոն կայսրը և նորա հրովարտակը նզովելը, որ դրված էր Քաղկեդոնյան ժողովը անվավեր համարելու համար, բայց այս միայն հարկավոր ենք համարում հիշատակել, որ հայք, վերոգրյալ պատճառներից և անցքերից հետո, չէին կարող, առանց յուրյանց անձը, յուրյանց ազգը և յուրյանց եկեղեցին անարգելու, ընդունել Քաղկեդոնյան ժողովը: Մեք խնդրում ենք պ. Խուդաբաշեվից կարդալ և ուսումնասիրել ընդհանուր եկեղեցական պատմությունը. այս մասին կարող է նորան մեծապես օգտակար լինել ուրիշ հեղինակների հետ և Բարոնիոս, եկեղեցական պատմության հեղինակը (բնագիրը լատիներեն է, բայց կա նորա և ֆրանսիական թարգմանությունը)։ Այո՛, դեռևս շատ բաներ կարող էինք հանդես հանել պ. Խուդաբաշեվի ընդդեմ և նորա գաղափարների ոխալականաթյունքը ավելի մերկանգամ ցուցանել, բայց հույս անինք, որ ընթերցողքը կհերիքանան այս փոքրով ևս, մանավանդ եթե Հիշեն, որ մեր գրությունը հրաժարական է և պաշտպանողական միայն, հարձակողական դրությունը թեքյան է գրավել պ. Խուդաբաշեվը...