Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա այս չորս բաները պ. Խուդաբաշեվն ևս Թեորիանոսի հետ համաձայն, կարոտ է ճանաչում ուղղության։

Փոքր է այս, լսեցե՛ք և հետևյալքը։

«Երբ, այս կերպով, քննվեցան անհամաձայնության նշանավոր խնդիրները, և ողջից գլխավորը, որ բովանդակում էր յուր մեջ Քրիստոսի երկու բնության, կամքերի և ներգործությունների վարդապետությունը ընդունեց կաթողիկոսը (Ներսես Շնորհալին), իսկ ծեսերի զանազանությունքը մեծ մասով ճանաչվեցան հեշտությամբ ուղղվելիք։ Ներսեսը խոստացավ, ուղղափառ եկեղեցու հետ միանալու համար, ամենայն հնար գործ դնել։ Այս օրից, ասում էր նա, կսկսեմ գրել բոլոր հայոց եպիսկոպոսներին և դեպի ժողովը կհրավիրեմ նորանց այս գործի համար և, երբ նոքա հավաքվին, կառաջարկեմ նոցա այն բոլոր վկայությունքը, որոնց վերա մտածում են հայերը հաստատել յուրյանց վարդապետությունը, նույնպես, և քո ցույց տվածները. և սկզբում ինձ ցույց կտամ հայոց կողմում, հետո, փոքր առ փոքր, աստիճան առ աստիճան, և զգուշությամբ կսկսեմ բանալ նոցա յուրյանց մոլորությունքը, մեղադրելով նորանց և Հովհաննես կաթողիկոսի գրվածներով։ Մի խոսքով, ես հույն կլինիմ և հույների համար, կամ ավելի լավ, կաշխատեմ ճշմարտության համար, հայերի ընդդեմ, և հույս ունիմ, որ իմ ոչխարքը կլսեն իմ ձայնին և այլն և այլն և այլն», երես 232։

«Այս բոլորը ավարտելուց հետո,— շարունակում է պ. Խուդաբաշեվը,– Ներսեսը միայն մնալով Թեորիանոսի հետ, արտասուքը աչքերում, հանձնեց նորան խնդրել թագավորից, որ Կոստանդնուպոլսի մեջ, յուրյանց խոստովանությունը հաստատվելուց հետո, հրամայե պատրիարքին... խաչը ձեռքին օրհնել հայոց ազգը, որ այսքան ժամանակ դուրս էր մնացել եկեղեցուց, և հետո աղոթք առնել մոլորության մեջ (այսինքն հունաց դավանությունը չընդունելով) մեռածների համար, որ աստված ներե նոցա անգիտության մեղքը։

Հրաժարական ողջույն տալով Թեորիանոսին (1170 թվականի դեկտեմբերի մեջ), Ներսեսը հանձնեք նորան երկու նամակ կայսեր անունով, մինը ծածուկ, իսկ մյուսը հայտնի։ Առաջին (այսինքն ծածուկ1[1] ) նամակի մեջ նա ուղղակի ցույց էր տալիս յուր առ ի սրտե ցանկությունը ուղղափառ եկեղեցու հետ միավորվելու, և վկայում էր, թե, հավասար առաջին երեք ընդհանրական ժողովների, ընդունում է Քաղկեդոնյան ժողովը։ Իսկ մյուս նամակում (հայտնի նամակում) նա աշխատում էր

Ծան. Բարկեն
  1. Այդ ծածուկ նամակը մեք մերժում ենք և չենք սխալվում ազգը մեր հետ կարծելով։