Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմից չափավորվում է մեր սրտի ցավը, տեսանելով որ պարոնը փարատել է, կամ գեթ աշխատել է փարատել, յուր սրտի ցավը խոշոր գեղջուկ հայհոյությամբ։

Ինչ որ մեզ է վերաբերվում, այդ հայհոյությունների ընդդեմ, ուրիշ բան չունինք ասելու, բացի այն խոսքերից, որ հռչակավոր Ֆոքսը դրեց մի անգլիական Լորդի, որ գրել էր նորան հայհոյությամբ լցված մի նամակ։

«Sir, ձեր նամակը, այսինչ թվականից, ստացա։ Այդ նամակը առաջևս է այժմ, քառորդ ժամից հետո կլինի քամակումս, որի մասին, շնորհ ունիմ տեղեկություն տալ ձեզ. անձնանվեր Չ. ՖՈՔՍ»։

Երկրորդ և ավելի բթամիտ շարժառիթը, պաշտպանել չարագործ Պողոսը և պահպանել նորա խայտառակված ճակատի վերա եկեղեցական անունը։ Որչափ ևս գրվածքի սկզբում գործ դնե պ. Չամուռճյանը յուր նվիրական վերացյալ և թանձրացյալ բառերը, անշուշտ, կամելով վարագուրել գրելու շարժառիթը, այնուամենայնիվ, այսօր արևի պես հայտնի է, որ գրվածքի հոգին, բոլորովին քննականից դուրս, պատկերացնում է մի կատաղի թշնամություն, երկրորդ, որ դրվածքի հետևությունն է Պողոսը պաշտպանել։

Ինչ որ մեր ամբաստանված նամակի մեջ ասել ենք[1], նույնը կրկնում ենք այսօր և վճռաբար հայտնում ենք, որ մի քայլափոխ ևս հետ կոխելու կամք չունինք, ոչ միայն պ. Չամուռճյանի շաղփաղփելուց և յուր խորին փիլիսոփայության շոշափելի չքավորությունը հայտնելուց, այլև եթե նորանից հրավիրված կրոնական ժողովը դիմե դեպի նզովքը, այդ խավար դարերի խավար մնացորդը, ջաղջախ եղեգը, որ շատ անգամ գավազան են կարծում ողորմելի՛ մարդիկ։

Սկզբունքների համար մեզ տրված սոցիալիստ, կարմիր հասարապետական, Ժ. Ժ. Ռուսսոյի դրությունքը ընդունող և այլն, և այլն, և այլն ածականների վերա միօրինակ ժպտում ենք և շտապում ենք հայտնել, որ չենք ընդունում ոչինչ հեղինակություն (autorite՛) և մեր ամբաստանված նամակի մեջ և ոչ անդամ մի բառ կա Ժ. Ժ. Ռուսսոյից։ Բայց թե երկու անգամ երկուքը չորս է ինչպես Ժ. ժ. Ռուսսոյի համար, նույնպես և իմ համար, այդպիսի դիպվածում Ժ. Ժ. Ռուսսոյի դրության հետևող չեղանք, այլ ճշմարտության, իսկ ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ, թեև պ. Չամուռճյանը այդ մասին ևս հայտնե յուր երեխայամիտ, անդատաստան պահանջողությունքը։

Հարգել և պատվել հանճարը և բանականությունը ուսած լինելով

  1. Ակնարկում է «Մեղուի» խմբագրին ուղղած վերոհիշյալ նամակը