Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակը էր մեր ազգի բուն և ստույգ օգուտը, վաղուց ահա պարտականություն էր դրել իմ վերա հրապարակավ հայտնել քեզ իմ շնորհակալությունը։

Բայց մի մատենագիր մարդ ի՛նչ բանով առավել կարող է ցույց տալ այս մարդկային ազնիվ զգացողությունը, եթե ո՛չ յուր գործի ճակատը զարդարելով մի այդպիսի պատվական և ազնիվ երիտասարդի անունով, և ահա՛ ես հասած եմ իմ փափագին։

Մնում է ինձ խնդրել քեզանից միմիայն ընդունել այս անկեղծ հոգու զգացմունքը, որի մշտնջենավոր հարատևությանը երաշխավոր է

Քո սրտակից բարեկամ Հեղինակը

խիստ վատացան և նախկին բարեկամական կապերն ու նամակագրությունը ընդհատվեցին (տես՝ Մ, Նալբանդյան, Անտիպ երկեր, խմբագրություն և կոմենտարներ Աշոտ Հովհաննիսյանի, Երևան—Մոսկվա, 1935, էջ 761)։ Արդյո՞ք դա բացատրությունը չէ այն բանի, որ Սալթիկյանն այդքան միտումնավոր ձևով է Եր․ Շահազիզին ներկայացրել Նալբանդյանի վիպակի բովանդակությանը։ Տարօրինակ է և այն, որ Սալթիկյանը Նալբանդյանի կենսագրին չի պատմել վիպակի հրատարակության հետ առնչվող հանգամանքները, որոնք, անշուշտ, նրան հայտնի էին։

Այս և հաջորդ ծանոթագրությունները վերցված են Միքայեյ Նալբանդյան Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» գրքից, «Հայաստան» հրատ., Երևան, 1971. Առաջարանը և ծանոթագրությունները՝ պրոֆ՝ Ս. Կ. Դարոնյանի։

- Ի՞նչ է մահը։ - Այդպիսխ հարցմունք կլինի՞․ ով չգիտե մահի ինչ լինելը,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն Շահումյանցի հարցմունքին․ և այնպես հաստատ ձայնով, որպես թե ամենևին խոսելու բան չկար այդ մասին։

Շահումյանցը յուր սեփական սառնասրտությամբ նայեց ԹյությունՃի-Օղլուի վերա բավական ժամանակ, բայց չկարողացավ ծածկել յուր հեգնական ժպիաը, որ խաղում էր ահա շրթունքի վերա։

Թյությունճի–0ղլուն բանի տեղ չդրեց Շահումյանցի դեմքի փոփոխությունը. պատճառ, նա նորա հարցմունքը ևս համարում էր ոչ այնքան արժանի ուշադրության։ Տիրեց րոպեական լռություն։

Շահումյանց պարոն Գևորգը այն տեսակ մարգերից չէր, որ միմիայն ծիծաղի մարդու վերա, եթե տեսել էր նորանում մի պակասություն, այլ երեխայութենից բռնած, ստացած լինելով մի առողջ և բնական կրթություն և վերջումը ավարտած լինելով յուր ուսումը, որպես բնագետ, Հել

Տառացի թարգմանությամբ՝ «ծխախոտագործի որդի»։ Ակնարկ է նրա ղրիմեցիական ծագման մասին։

նալբանղյանը, ըստ երևույթին, իր հերոսին անվանել է 0․ Ի․ Սենկովսկու (1800–1858) ծածկանունով։ Վերջինս հայտնի արևելագետ, ժուռնալիստ ու բելետրիստ էր, որի ստեղծագործություններով այդ տարիներին հրապուրված էր ՆալբանդյաՆը։ նալբանդյանը թարգմանել է նրա «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետը (1858– 1859), որ իր կենդանության ժամանակ լույս չտեսավ գրաքննչական նկատառումով։ Նալբանդյանի թարգմանությամբ, «Գ. Յ, Պախալյան» ծածկանունով «Հյուսիսափայլում» (1859,№ 1) լույս է տեսել նաև Սենկովսկու «Անթար» արևելյան վիպակը (տե՜ս Ս․ Դարոնյան, Մ. նալբանդյանի դրական ստեղծագործության մի քանի հարցերի մասին, «էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության» (ժողովածու), ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1971, էջ 228—253)։