Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիսասիրտ կամ թե ասել երկդիմի գործերը և ընթացքը, մյուս հոգևորների վասակությունը, որոնց մեջ մեհրուժանյան պսակով փայլում է Նիկոլ, չիք եպիսկոպոսը, սոքա ամենը միասին, ոմանք կամքով և գիտությամբ, իսկ ոմանք ակամա և տգիտությամբ գործակից եղան չվառ գաղթականությունը կորուստի անդունդը գլորելու։

Ո՛վ հայոց ազգը յուր շահաստացության և պատվամոլության համար երկրից երկիր գաղթեցնելով մի կեսին պատճառ եղավ մահի, օդի և կյանքի հանգամանքներին անսովորութենից, իսկ մյուս կեսին աղքատության և ստրկության սանդուղքի ամենաբարձր աստիճանին վերա ոտք կոխելու.․.

Այս բոլորը պատմական ֆակտեր լինելուց հետո, դեռևս հոգևորականությունը պիտի պարծի թե ա՞զգ պահեց։

Մեր մյուս խոսքերը, հոգևորների ընդդեմ, չէ վերաբերվում մեր տոնելի թարգմանիչներին կամ նոցա հետևող փոքրագույն մասին։

Ինքյանք, այդ սուրբ թարգմանիչքը, աքսորվեցան և հալածվեցան մինչև ի մահ ընդհանուր հոգևորականության ձեռքով։

Խնկելի Խորենացին, այն հրեշտակ ծերունին չարաչար հալածվեցավ, որին ի վերջո Բագրևանդի եպիսկոպոսությունը, որպես մահադեղ տալով, անհանգիստ հալածանքով վախճանեցուցին և որ, յուր վախճանի ժամանակ, ահավոր նզովք գրեց հայոց կաթողիկոսի վերա։

Հայոց եկեղեցականությունը և մահով չհաշտվեցավ այն պատկառելի ծերունու հետ. նորա ոսկերքը փորեց հանեց գերեզմանից ու գետը թափեց։

Ղազար Փարպեցուն ոտքը բոբիկ քշեցին վանքից, որ, Մամիկոնյանց Տիրոջ Վահանի հանձնարարությամբ բարեկարգել էր, յուր սեփական ունեցած չունեցածը ծախելով։ Վանքից հալածելու ժամանակ նորա բոլոր ինչքը հափշտակեցին, նաև հունարեն գիրքերը, թեև մարդ չկար վանքում հունարեն կարդացող։

Խոսրովիկը, դեռևս Հայաստան չմտած, երբ լսեցին թե գալիս է, փրփրեցան նախանձով և վառեցին բորբոքեցին յուրյանց հալածանք, մինչև որ հայրենիքի անձուկով այրված, տոչորված երիտասարդը, որ աշխարհից աշխարհ գնացել էր բան ուսանելու, ազգը լուսավորելու համար, լսելով այս մահաձայն աղեղների դռնչյունքը, աղոթեց առ տեր է վճարեց յուր կյանքը, սրի և ոսկերքը օտարք և ոչ մեք արժանի եղանք ընդունելու։

Խորենացու տգիտահալած մատյանները փաթաղիկես անունով հռչակեցին, իսկ Ղազար Փարպեցին աղանդավոր։