Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հակառակ բովանդակությամբ։ Նորանից ծագելու հետևանքը, հանցանքը և մեղքը, այս օրից, դնելով Կրոնական ժողովի զանցառության վերա։

Այս խոսքերը ասում ենք ամենայն լրջությամբ և ծանրությամբ։ Կրոնական ժողովը լոկ սպառնալիք շհամարե կամ րոպեական վաղանցուկ կրքի ծնունդ, ո′չ, ո′չ։ Այժմ և մինչև մեր գերեզմանի ափը վյրեժխնդիր և նախանձավոր ենք հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու և այս խորհրդով ամենայն բանի ընդունակ։

Կրոնական ժողովը կկարդա մեր շրջաբերականը, եթե զանցառության դժբախտության հանդիպի, մ եք, յուր ժամանակին, աոանձին ծրարի մեջ կուղարկենք նորան մի օրինակ։

Ո՜հ, ի՛նչ ցավալի պաշտոններ, ի՜նչ տխուր առարկաներ նյութ են այսօր մեր խոսքին։

Ա՞յս էր մեր գործը։

Արյուն է կաթում մեր սրտից, երբ նայում են ազգի ամայի և ամուլ կյանքի վերա. աղեխարշ սրտմտում ենք դարձյալ, տեսանելով, որ այս անգործության, ծայրացյալ թշվառության և կարելի եղածի չափ սատրկության մեջ, հայերը դատապարտված են օտարի գավազանի հետ, ենթարկվիլ նաև յուր եկեղեցականների հարստահարության։

Բայց մինչև ո′ր աստիճան բարձրանում է այս անախորժ զգացողությունը, մինչ հայ մարդիկ, դարձյալ, հանդես են դալիս եկեղեցականների մտացածին իրավունքը ջատագովելու և ազգի ստրկության ժամանակը հարատևել տալու համար, մինչև ո′ր աստիճան... մեք հրաժարվում ենք սահմանել։

Ազատությունը, այն վսեմակա՜ն աքսորականը, վերստին և վերքոտին սրբված արյունով, հրաբորբոք տառերով դրվում է պայծառ ճակատների վերա, իսկ հայը և այսօր չէ կարող կատարելապես դուրս հանել յուր ճակատը սև վերարկուի տակից, ուր դարերով ահա որջացել են պարկյանք, ազատության բողբոջները մկրատելու համար։[1]

  1. ձեռքից ողորմելի պատանին և վազելով սյունհոդոսի անգամ,սրբազան Եղիզար եպիսկոպոսի մոտ բողոքեց եղած անիրավութենց:Եպիսկոպոսը, անձամբ անձին տեսնելով ողորմելու վիրավոր կերպարանքը, յուր հետ առավ արյունով մկրտվածը(որին, Կարապետը եղել էր և մկրտիչ ) և գնաց վեհափառ կաթողիկոսի առաջև վկայելու այս անօրենությանը:Ձախողակի,նորին վեհափառությունը հիվանդ լինելով.հետևաբար չկարողանալով մարդ ընդունել, եպիսկոպոսը հարակադրվեցավ որպես սյունհոդոսի անգամ, պաշտոնական թղթով պրուկուրորին բողոքել և խնդրել արժանի անօրենություն, որ վանականք չհամարձակվին դիմել այսպիսի հնարներ: Թե ինչ հետևանք ունեցավ այդ բողոքը, դեռևս չունենք տեղոկություն: (Ծ.Հ.)