Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենք նաև պ. Այվազովսքիի սպառնալիքը, Մասյաց Աղավնու մեջ, քննության տակ ձգել Հյուսիսափայլը, սկզբից մինչև նորա վերջը[1] և հանգիմանել նորա հերետիկոսականությունը։

Հրավիրում ենք, որ ասպարեզ իջանե[2], բայց եթե բանը կրոնի և սրտի վկայության վերա անհաստատության գա, կարծում ենք թե ավելի ծանր լինի յուր պատասխանատվությունը, մանավանդ եթե գտանվին մարդիկ, որ հանձն առնուն հրատարակել պ․ Այվազովսքիի ընթացքի և գործերի պատմությունը[3] այն րոպեից, ուր գագարում է Վ. Հայր Սար

ԱՌ ԱԲԲԱՑն ՄԽԻԹԱՐԵԱՆ Ի ՎԵՆԵՏԻԿ

Փարիզ, 18 նոյեմբեր, 1848

Աստուածապատիւ Հոգևոր Տէր․

․․․ Վ․Ստեփանոս արդ հառեալ իսկ իցէ այդր, զի ըստ գրելոյ իւրոյ առ Հ. Ցովհաննէս յ8 սորին ամսոյ մեկնելոց էր նա ի Լիվօոնօյէ։ Ի նմանէ աեղեկացեալ իցէ տէրգ և բազամ ինչ իրաց Վարժարանիս և խելամուտ լեալ։ Թէ ո՞րչափ վայրապար զանգիտևաց

  1. Հյասիսափայլը, գոցե, պ, Այվազովսքիի երևակայության մեջ խափանված, շարունակվում է այսօր։
  2. Այս հրավերը առնում ենք պ. Այվազովսքիին, մինչ արդեն նախընթաց տարի- ներում քանի անգամ ամբաստանվեցանք նորանից Ռուսիս ներքին գործոց մինիստրի աառջև, որպես անկրոն, որպես անթարոյական, որպես ապստամբ և խռովեցուցիչ ժողովրդյան։ Պ, Այվազովսքին առաջարկում էր քաջափայլ մինիստրին, Հյուսիսափայլ վնասակար օրագիրը դադարեցնել և մեզ ձգել սասսփկ պատմի տակ, օրենքի բովանդակ խստությամբ է Գուցե պ. Այվազովսքին, հայրական հոգողությամբ պատրաստել էր մեզ տեղի բնակչության Ներշինսկ կամ Կրասնոյարսկ ․․ Մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը... (բուն առողջապահական խորհրդով)։ Պ․ Այվազովսքին չէ կարող ուրանալ այս իրողությունքը ըստ որում երկար քննությունք ե գրագրությանք եղան մինիստրերի և ցենզուրյան ժողովի մեջ, այլև առաջարկվեցան հարցմունքներ․.. Չնայելով այս տխուր անցածի վերա, չնայելով, որ պ․ Այվազովսքին յուր Մասյաց Աղավնու մեջ ազատ է ամենայն բան գրելու, նաև զրպարտելու․․․ նաև հայհոյելու, ըստ որում նորա գրվածքը չեն քննվում ցենզուրյան ժողովի մեջ, մյուս կողմից մեր բոլոր դրվածքը քննվում են և մանավանդ խիստ, եթե հարաբերություն ունին պ. Այվազովսքիին (ապացույցները մեր ձեռքում պակաս չեն), չնայելով ասում ենք այս բոլորի վերա հրավիրում ենք, որ պ. Այվազովսքին խոսքը բռնե ու հրապարակ իջանե (Ծ․Հ․)։
  3. Այդ հրապարակվելու պատմութենից, առայժմ, մի փոքր ճաշակ տալու համար ընթերցող հասարակության, դնում ենք այստեղ պ. Այվազովսքիի վեց նամակների պատճենը, որոնց բնագիրը գտանվում է Վենետիկ, Ղազարու վանքը։ Անշուշտ, այս նամակները մի նոր լույս պիտի ծավալեն պ․ Այվազովսքիի խիստ բարոյականության վերա, մանավանդ եթե հիշենք յուր ասածները, ի Հայտարարուության անցից Մուրադյան վարժարանին թե հ. Սարգիսը յուր վերա շարժեց վանքի բարկությունը, պ․ Այվազովսքիին պաշտպան կալով, Հռոմի և վանքին ընդդեմ։ Պ. Այվազովսքիի տպագրությամբ անըստգտանելի հռչակված Հ․ Սարգիսը, մինչդեռ պատերազմում էր պ, Այվազովսքիի օգտի համար, սա գրում էր Արքային հետևյալ նամակները, որոնց մեջ բացի քրիստոնեականից, բարոյականից և մարդասիրականից արիշ սկզբունք չգտանք։