Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե մի ռուսերեն ձեռագիր տետրակ, յուր ընդդեմ դրված, ման է գալիս ժողովրդի մեջ։

Այս Վարդապետարանն[1] էր, որ Ռուսիս ներքին գործոց քաշափայլ մինիստրի ձեռքով դատապարտվեցավ։ Պ. Այվազովսքին չէ կարող հակառակը պնդել, ըստ որում յուր սեփական ձեռնադրով, պ. մինիստրի հրամանին համաձայն. առաջարկություն գրեց թեմական ատենին, որ սա շրջաբերական հրամաններ տարածե բոլոր վաճառված Վարդապետարան–

զերծանի միանգամ ի տարտամ տեսչութենէ աստի որով սա զանուն եւ եթ տեսչի ունենալով զամենայն պատասխանատւութիւն յանձնէ ի բաց քերէ, որպէս միշտն և միանգամայն թշնամութեան աչօֆ նայելով միշտ և յանպարսու ընթացս վարժարանիս, և անդադար հակառակութեամբն ընդ վանացն շլատէ զձեռո վաստակաւորաց։ Իսկ եթէ լապաղելով զչուն (որպէս հաւանական թուփ) չկամիցի ելանել աստի, գէթ չկարէ այլ եւս յայտնապես ֆրթմնջել ոչ առ մեզ ե ոչ առ Ձեզ...

Ն. Ծ. Հ․ ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔՒ
Փարիզ, 19 Մարտի, 1849․

Ջազդեցութիւն գչոյն Ձերոյ առ նա չկարեմք հաւառանաւ գուշակել, զայս աեսանեմք էլ իմանամք, զի ուրա՛խ է նա և ավելի ևս քան զսովորականն, և պատրաստէ գարձեալ պատասխանի, որպէս թերևո գուշակէինքն ընդ մեզ. ոչինչ անգիտանալով զանհանդարա և զկուասէր թարս նորա և գդատարկապորա շատախօսաթիւն։ Բարւոք յայԺ և իմաստութեամբ գրեալ էր Ձեր զթուղթն ըստ ամենայն մասանցն, բայց զարմացաք յոյԺ, թէ ընդէ՞ր ոչ իշխեաց և ոչ կամեցաւ արգոյ ժողովն երկտող ինչ յիշատակ առնել ի թղթին զյանձնելոյ նորին դարձեալ զամենայն զգործ և զմատակարարութիւն վարժա- րանիս ի ձեռս Վ․ Հ. Յովհաննու, և զհրաժարական բանիցն զորս ստէպ կրկնէ նա ի թուղթս իւր։ Գիտեմք իսկ զի վրիպակ մեծ էր զոր գործեաց ժողովդ մեր, տալովն ի ձեռս Հայր Սարգսի զամենայն իշխանութիւն տեսչութեան և գործակալութեան, ընդդէմ խղճի իւրոյ և ճանաչման իրացն, գիտելով չափ զոդորմելի անկարողութիւն և զխռովարար թարս անգործ առնն, բայց քանզի նա հրաժարեաց կամակար ի յանձառութենէ գործոյն, ժողովդ յիմ լռիցէ... Ցասմ ամենայնի մխիթարութիւն մեձ է ինձ զի այս կռիւք և խռովութիւնք (որ թուփ թէ ոչ դադարեսցին իսկ մինչև իսպառ այսպիսի հնարիւք) ոչինչ րնաւ ամենեւին թափան լինին ներքին բարեկարգաթեան և յառաջադիմութեան վարժարանիս գլխովին..․

Ն. Ծ. Հ․ ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔՒ

...Վ. Հ. Սարգիս թուի թէ չե ևս աւարտեալ է զերկոսին թուղթս իւր բազմիջևանս, զորս անձանձրոյթ համբերութեամբ գրէ, որպէս կարծեմ, յայզուէ մինչև ցընգերեկո. զի ետ վերածնութեան լրագրոց, զուարճութիւն մեծ թուի նմա և գործ կարեւար վիճաբանել ընդ մեծի եւ ընդ փոքու զննոաի իւնդրոց եւ զանցեյոց սուտ կամ սնոտի վարկածից, բայց ընդ մեզ (գէթ առ երեսս) բարւոք վարի...

Ն. Ծ. Հ․ ԳԱԲՐԻԷԼ ԱՅՎԱԶՈՎՍՔՒ

Այս Վարդապետարանը, ինչպես վկայում է պ. Այվազովսքին, Պոլսի նախկին պատրիարք սրբազան Հակաբոս արքեպիսկոպոսի և Կրոնական ժողովի հրամանով է

  1. Այս Վարդապետարանը, ինչպես վկայում է պ. Այվազովսքին, Պոլսի նախկին պատրիարք սրբազան Հակաբոս արքեպիսկոպոսի և Կրոնական ժողովի հրամանով է տպված Եթե ստույգ է այս, ապա ուրեմն Կրոնական ժողովն անընդունակ է նաև գավանաբանական խնդիրները վճռելու, որ մի փոքր հառաջ նորան էինք վերագրում։ Բայր մի բան տարակուսեցնում է մեզ. Պ. Այվազովսքին հրատարակեց յուր շրջաբերականի մեջ, թե հայոց եկեղեցու ընդդեմտպված բոլոր կտորները տպագրության սխալանք են, ասել է թե պ. Ճանիկ Արամյանը յուրյանից է շարադրել այն բոլորը։ Պատճառ, տպագրության սխալ կարոդ է լինել տառի կամ շատ-շատ մի բառի մեջ, իսկ գրաշարը, որչափ ևս անփորձ լինի յուր գործին, այնուամենայնիվ, չէ կարող յուրյանից շարադրել էջեր, շարել և տպել։ Այս եթե մի մերկ զրպարտության է, թող պ. Ճանիկ Արամյանը հոգա և բողոքե, մեք այս մասին փույթ չունինք, բայց այսչափ միայն պարտական ենք ասել ճշմարտության համար, որ եթե գիրքը դատապարտվելուց հետո խոստովանեցավ նորա սխալականությունը, ո՞ւր էր նորա ուշը, երբ տպված ստանում էր Փարիզից և տալիս էր դպրոցի աշակերտների ձեռք, չկարդալը, չտեսա՞վ։ Եվ հայոց եկեղեցու հրոպարակյալ անհարազատը Հյուսիսափայլի գրիչները պիտի կրոնադրո՞ւժ քարոզե, Հիրավի, մինչև ի կատակ բարձրանում է սորա ծայրը