Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Այդ նամակները գրելու ժամանակ նա չէր ճանաչում Հ. Սարգսի արժանավորությունը[1]

«Անարժանությունը ի՞նչպես էր ճանաչել»։

— Ո՞վ է այդ քննիչը։

(Պ․ Այվազովսքին պատասխանում է)— Մի անբարոյական մարդ։

— Պ. Այվազովսքին յուր դպրոցի կանոնների մեջ (§ 34)[2] դնում է, «թե որ մեկը պատիժ կընդունի, առաջ պիտի կատարե զայն և հետո, թե Որ ասելիք մը ունի, տեսչին հասկցնե»։

— Պատիժը կրելուց հետո արդարանալու օգուտը ի՞նչ է։

— Այդ կանոնը կատարվելու համար գրված չէ, ուստի և ոչ կիրա- ռական[3] ։

— Չկատարվելու կանոնը ի՞նչ պատճառով է տպվում։

— Ո՞վ է այդ իրավաբանը։

(Պ. Այվազովսքին պատասխանում է)— Մի ապստամբ մարդ։

— Իրավունք թողո՞ւց պ․ Այվազովսքին այսուհետև յուր գործերին կամ գրածին հավատալու...

— Անտարակույս։

— Ի՞նչպես թե անտարակույս. հունվարի ասածից հրաժարվում է փետրվարին, մի տարի հառաջ գրված բանից հրաժարվում է ներկայումս։

— Խե՞ղճ մարդ, որ դեռ չգիտես, թե ճշմարտությունը օրացուցի պես, տարին մի անգամ փոխվում է. հարկ դիպվածներում և ամիսը մի անգամ։

— Հասկացա, և օրը քանի մի անգամ։

— Այո՞, ո՞րքան շատ, ա՞յնքան լավ. նոքա բարոյապես աճեցնում են մարգու հասկացողությունը...

(Աներևույթ սատանան) — «Կեցցե՜ ճոգևոր վարժությանը[4], կեցցե՜ Լոլոյան»։

Առայժմ միջոց չունինք ուրիշ բան ասելու, առայժմ հերիքանում

  1. Պ. Այվազովոքիի տալու պատասխանը։ (Ծ. Հ.)։
  2. Այդ կանոնները լույս են տեսել «Մասյաը աղավնի» պարբերականի 1858 ին 10-ում «»Արեելյան վարժարանի բարեկարգման հիմունքը» վերնագրով։ (ծանոթ․ 1953 թ. ընտիր երկեր, հրատ.)։
  3. Պ․ Այվազովսքիի բարեկամների մի նամակից, ուր նամակագիրը գնում է ( պ. Այվազովսքիի բուն խոսքերը։ (Ծ. Հ.)։
  4. «Հոգևոր վարժությունը Իգնատիոս Լոյոլայի գիրքն է, սրտեղ շարագրված գաղափարներով ենառաջնորդվել եզվիտները։