Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ ՍԻՄԵՈՆ ՄԱՆԻԿՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ

ՋԵՐՄ ՍԻՐՈՎ
ՆՎԻՐՈԻՄ է
հեղինակը

ԻՄ ՔԱՂՑՐ ԵՂԲԱՐՔ

Կենդանության նվիրված այս փոքրիկ գործի ճակատը կենդանի մարդերի անունով ցանկացա պսակել, և այս խորհուրդով ձեզ ընծայեցի։

Մեր ազդի անցածը տխուր է, այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում։ Մեր ազգի ներկան թշվառ է, ստրկությունը և աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ։ Եթե հույս ունինք ապագայի վերա, նորա երևեցուցիչը դուք եք, ձեզանից կախվում է ազգի ապագան և ձեր վերա է միակ հույսը։ Ինչ չափով պիտի արդարացնեք այդ հույսը, դորա վկան և չափողը պիտի լինի ձեր դործը։

Մի՛ մոռնաք, որ ձեր ապագան պիտի դատաստան կատարե ձեր գերեզմանի վերա, ինչպես դուք դատում եք այսօր ձեր նախահարց ոսկերքը։ Բայց, այն օրերից բռնած որչափ հառաջ, այնքան ծանր պիտի լինի այդ դատաստանը. աշխատեցե՛ք պայծառ հիշատակներ կտակել ձեր ժառանգներին։

Կանխակալ կարծիքները, որպեսզի ավելի չասենք, պիտի պատերազմին ձեզ հետ. այս բնական է, բայց առիթ կա և նոցանից օգուտ քաղելու, ուժը չէ կարելի զգալ, եթե չկա դիմադրություն, և մրցանակը, դժվարության չափով հարդ ունի։