Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ճրագը հավիտյան վառվի, թեև ձեռք չէիր տալու, այնուամենայնիվ կավարտվեին վերջապես յուղը և պատրույգը։

— Փառք Աստուծո, մի ուղիղ մտածություն լսեցի քեզանից,— ասաց Շահումյանցը, — ուրեմն այս հիման վերա, մարգը ի՞նչ պատճառով ավարտելու չէր յուր կյանքը մի ժամանակ, թեև չկար մի պատճառ, որ տարաժամ խլեր նորա կյանքը։

— Մի՞թե քո աչքումը մարդը և ճրագը հավասար բան են,— գանչեց Թյությունճի-0ղլուն,— ես չգիտեի, որ դու անհավատ ես։

— Ինչից իմ անհավատությունը,— հարցրեց Շահումյանցը։

— Նորանից,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— որ դու, մարդը, որ հոգի ունի, որ Աստուծո պատկեր է, հավասարեցիր մի ճրագի հետ, որ մարդու ձեռագործն էր։

— Մի՞թե ճրագը մարգն է ստեղծել, ես գիտեմ, որ նա կազմել է յուղից և պատրույգից, որ Աստված ստեղծել է. և եթե այս պատրաստությունքը չլինեին, կարո՞ղ էր մարդը ոչնչից բան գոյացնել, բայց որովհետև գոլ այդ տեսակ մտածություններ ունիս,— հավելացրեց Շահումյանցը,— ես այլ տեսակ կխոսիմ քո հետ, միայն կցանկանայի, որ հասկանայիր իմ ասածները...

— Շատ վեր ես քաշվում,— ասաց Թյությունճի-Օղլուն,— որ կարծում ես թե մարդ չկար, որ հասկանար քո ասելիքը, ասա՞, ես լսում եմ, կհասկանամ և կպատասխանեմ քեզ, և լավ է, որ մեր խոսակցությունը ստանում է այսպիսի շարունակ ընթացք, գո՛նե ժամանակը կանցանե, մինչև կինս և Մանուշակս տուն կդառնան, այժմ քանի՞երորդ ժամն է։

— Դեռևս վեցերորդ,— պատասխանեց Շահումյանցը, նայելով յուր կրկնափակ ոսկյա ժամացույցին։

Ես շատ զարմացած լինելով այս մարդուց խոսակցության սկզբի և բանի վերջավորության վերա, չհամբերեցի, որ ընթերցողներին ծանոթացնեմ այն տան հետ, ուր այս երկու մարդիկը խոսում էին, կամ նույնիսկ մարդերի հետ, վասն որո, սիրելի՞ ընթերցող, ներելով իմ այս անհամբերությանը, դո ւ գոնե ինձանից առավել համբերող գտանվիր, եթե ես, կտրելով խոսակցության թելը, կարճ ծանոթություն տամ քեզ Թյությունճի-Օղլուի, նորա տան և Շահումյանցի մասին։

Տունը, որի մեջ նստած էին այս երկու մարզիկը, ինչպես ասացի, պատկանում էր Թյությունճի-0ղլուին, որ չգիտեմ ինչ պատճառով ոչ ոքի չէր ասում յուր հատուկ անունը և ոչ ոք ևս չգիտեր, պատճառ, նա բնիկ նախիջևանցի չէր․ այլ օտար աշխարհից եկած լինելով, հայտնի էր