Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«Իմ աշխատության գաղափարքը միայն եզրակացությունք են, փաստերի հետևանք, նոքա ըստինքյան գաղափարք չեն, այլ կերպարանած, կենդանի կամ պատմական իրողաթյունք»։
ՖԵՅԵՐԲԱԽ

Հյուսիսային Ամերիկան Հարավային Ամերիկայի միջից ստրկությունը վերցնելու համար, ուրեմն ազատության անունով, պատերազմ բացեց հարավային մասի դեմ. քանզի այս մասը չէ հոժարում վերցնել յուր միջից մարդկության նախատինքը, մարդավաճառ ստրկությունը։ Այն ո՛ր սիրտն է, որ համակրություն չունի դեպի հյուսիսային Ամերիկայի այս դյուցազնական անձնազոհությունը, ո՛ր խղճմտանքն է, որ հաշտ կարող է մնալ Հարավային Ամերիկայի մինչև, այժմ բռնած ընթացքի հետ։

Բայց, չնայելով այս բոլորի վերա, քիչ մնաց, որ Անգլիան պատերազմ հայտնե Հյուսիսային Ամերիկային. և թե չհայտնեց ապա ուրեմն ակամա, քանզի հաղթությունքը, որ տանում են այժմ հյուսիսայինք հարավայնոց վերա, շատ և շատ ծանրանում են Անգլիո սրտին։

Անգլիան ուրախ էր, մինչ, սորանից մի քանի ամիս հառաջ, հարվածհ հարվածի քամակից ընդունում էր հյուսիսային Ամերիկան։

Այս ի՛նչ բաբելոնյան խառնակություն– է, կարող է մտածել մի մարդ։ Անգլիան, այն ազատ երկիրը, որի և պսակյալ գլուխը չէ կարող ժխտել վերջին սոսկականին, նորա անձնավոր ազատությունը և իրավունքը, կարելի՞ բան է, որ համակրություն ունենա դեպի հարավային Ամերիկան, ուրախանա նորա հաղթութեններով և տրտմի, երբ հաղթահարված էր ստրկություն քարոզողը, մարդը իբրև անասուն գործածողը։

— Այո՛, այո՛, այդ ազատ Անգլիան։ Բայց այս չէ բղխում կառավարության հաճույքից, նա ստիպված է...

Ամերիկան պատերազմ ունի յուր մեջ, չէ կարող բամբակ տալ Անգլիային, նորա բամբակեղեն ապրանքի գործարանքը փակվում են, գործարանատերքր սնանկանում և անդործ մնացած բյուրավոր դործավորքը օրական հացի կարոտ և վերջին հուսահատության մեջ։ Այսքան վնաս հառաջացավ միմիայն պատերազմի պատճառով, ժամանակավորապես բամբակ չգալուց, ապա եթե հարավային Ամերիկայի միջիցմ ստրկությունը վերնա և բամբակի, և այլ բուսականների մշակությունը ընկնի, այն ժամանակ ի“նչ պիտի լինին անգլիական գործարանների և