Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զարմանալի չէ, բաների վերա վեր ի վերո նայողների և միայն արտաքին կեղևը քննողների համար, իսկ Անգլիո և Ֆրան սի ո մեջ զարմանայի է։ Բայց ով սովորել է խնդիրը քննել, քրքրելով նորա բոլոր ծնուցիչ պատճառքը, նա տեսնում է, որ միմիայն Անգլիո մեջ և ըստ մասին Ֆրանսիո մեջ կարելի է այդպիսի աղքատություն։

— Անգլիան հարուստ է, ոչինչ տերություն այնքան արծաթ և ոսկի չունի, ամենին փոխ է տայիս, ինքը բնավ նեղություն չունի, և այլն, և այլն։ Հազարավոր գովեստներ, բյուրավոր երանիներ լսած ենք հարյուրավոր անգամ. նույնը գրեթե և Ֆրանսիո վերաբերությամբ։ Բայց հարկավոր է իմանալ, որ տերությունքը ազգ չեն, և տերությանը շահը, ազգի շահի հետ բնավ վերաբերություն չունի, քանի որ տերությանը կազմությունը այնպես է, ինչպես որ կան այսօր։

Թե ի՛նչ է տերությունը, այդ մասին մի ուրիշ ժամանակ, առայժմ այսչափ միայն, որ անգլիական ազգը ամեն ազգից աղքատ է և ամեն ազգից ավելի վտանգի ենթակա։

— Ի՞նչպես,- կհարցնեն մեզ ընթերցողքը։— Շատ հասարակ կերպով,— կպատասխանենք մեք։— Ազգ ասելով պիտի իմանալ հասարակ ժողովուրդը և ոչ նորա միջից, նորա քրտինքով և նորա արյունով հառաջացած մի քանի մեծատունը։ Բրիտանիո, Իռլանդիո և Սկովտիո մեջ գտնվում է 29,307,199 հոգի բնակիչ, որոնց մեջ հարյուր հիսունի չէ հասնում հին ազնվական, այսպես անվանված, անգլո–սաքսական տուների թիվը, միլիոնավոր չեն վաճառական տուների թիվը, ասել է թե այն միլիոնները բաղկացնողը է հասարակ ժողովուրդը, ուրեմն և ազգի թե բարոյական և թե նյութական կարողության երևեցուցիչը։ Եթե ասենք, թե Անգլիան հարուստ է, և Անգյիա ասելով հասկնանք կառավարությունը և ազնվականությունը, այդ մի այլ խնդիր է և այն ժամանակ վերագրյալ հարստությունը չէ վերաբերվում անգլիական ազգին, այլ կառավարության և ազնվականության, որ Անգլիա չեն, որովհետև մինը անգլիական կառավարություն է, իսկ մյուսը անգլիական ազնվականություն։ Այն ժամանակ միայն, ստուգապես, կարող ենք ասել, թե Անգլիան հարուստ է, երբ այն միլիոններ բաղկացնող անհատների մոտ տեսնինք որևիցե նյութական կարողության նշմարանք։ Ի՛նչ աղբյուրներից կարող է հանել հասարակ ժողովուրդը յուր, չասենք հարստությունը, այլ ապրուստը. և ապրուստ հավատի, մշտնջենական և ոչ առօրյա։ Հասարակ ժողովրդի համար, ուղղակի, և մնացած մասին համար, անուղղակի, բայց և այնպես անհրաժեշտ, ինչպես ջուրը ձուկի համար, միակ աղբյուր ապրուստի և հարստության է երկրագործությանը։ Երբ որ մի ազգ կազմող անհատների մեծագույն մասը պարապի երկրագործությամբ և առհասարակ