Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղական տնտեսությամբ, այն մամանակ, այդ ազգի ընդհանրությունը հարուստ է և ապահսվյալ, որովհետև նորա հիմքը դրված է բնականապես և բնության վերա։ Եվ այս պատճառով, փոքրադույն մասը, որ չէ պարապում երկրագործությամբ, կարող է հավաստի շինել, որ հազիվ պիտի կարողանա մշակել, շինել, գործել և վաճառել այն, ինչ որ դուրս է բերում գետնից նորա մեծագույն մասը։ Ազդի մեծագույն մասը երկրագործությամբ ապահովյալ է և անհնար է թե նեղության պատահի, ապրուստի կողմից։ Փոքրագույն մասը, որ բաղկանում է վաճառականներից, չէ կարող անգործ մնալ, քանի որ մեծագույն մասի արդյունքը սպասում է նորա կամ մշակության, կամ վաճառականության, և որևիցե մի դժբախտ դիպվածում այդ փոքրադույն մասից ամենափոքրադույն մի մասը միայն կարող է ենթարկվիլ առօրյա և անցողական նեղության, քանզի ազդի հիմքը դրված է երկրի մակերևույթի վերա և կախված չէ օդի մեջ։ Չկա մարդ, որ չխոստովանի այս ճշմարտությունը և նույնիսկ Անգլիո մեջ, բայց այստեղ է խնդիրը, երկրագործի համար երկիր է հարկավոր գործելու, որ Անգլիո մեջ չունի հասարակ ժողովուրդը։

Անգլիական երկիրները ազնվականների մասնավոր սեփականությունը են, հասարակ ժողովուրդը մի հատ ցից զարկելու հող չունի։ Լոնդոնի, այն հսկա քաղաք–աշխարհի հողը յոթն ազնվական տան սեփականություն է, որոնց աոաջինն է թագավորական տունը։ Հասարակ ժողովուրդը յուր երկու ձեռքից ավելի բան չունի, նա բնակվում է ազնվականների հողի վերա և վարձ է վճարում հոգի տիրոջ։ Հասարակ ժողովուրդը հող չունենալով չէ կարող երկրագործությամբ պարապել. այն միլիոնները, որ բնակվում են Անգլիո մեջ, օրական աշխատող, վարձկան մշակներ են, ծաոա և գործավոր։ Այդ միլիոնավոր բազմության միջից այն մարզիկը, որ դրամագլուխ ունին, վարձում են մի որևիցե ազնվական հողը, վարձում են հազարավոր մշակներ և գործում են երկիրը, սորա են ֆերմեր ասացյալքը։ Վարձկան–երկրագործ մշակները կախված են յուրյանը ֆերմերից, քանդի եթե սա գլանա գործ տալ նոցա, մշակը պիտի սովամահ մեռնի. ո՞ւր գնա և ի՞նչ գործե. իսկ ֆերմերքը յուրյանը կարգով, կախված են այն ազնվականներից, որոնց հողը ունին յուրյանց ձեռքում, թեև վարձու։ Ազնվականը, այսօր եթե կամենա, կարող է ասել ֆերմերին, օայսչափ Ժամանակ գործեցիր և մշակեցիր իմ հողը, ինձ հասուցիր այս քան վարձ, շնորհակալ եմ, այսուհետև չեմ կարող իմ հողը տալ քեզ, ինձ հարկավոր է, մի ուրիշ աեզ ճարիր քո համար»։ Եվ ֆերմերը և նորա հազարավոր մշակները, որ այնչափ տարի ապրում էին այն հողի վերա, ոչինչ ունին ասելու ազնվական պարոնին, ընտրություն չկա, պիտի հնազանգվիլ ճակատագրին։ Այս պատճառով, շուտ