Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Հող ունեցող ազնվականը ունի յուր քամակում շատ ֆերմեր, հետևաբար և շատ ժողովուրդ։ Ո՞վ չգիտե հողի մեծ պաշտոնը նաև մինիստրերի ընտրության ժամանակ։ Այսինչ ազնվականի հողի վերա բնակվում է այսքան մարդ, և մինիստրի ընտրություն կա մեջտեղում. այդ ազնվականի հողը մշակող բազմությունը եթե այն ազնվականի անունը չգոռա, վաղը հող չունի, որ հավասար է ասելու, վաղը հաց չունի։ Անգլիո տնտեսական գերությունը, մանավանդ բաղդատելով նորա, այլ ճյուղերում ունեցած, ազատ օրենսդրությանը հետ, զարհուրելի է։

Երբ տերությունը պետք ունի, երբ պատերազմ ունի, շատ անգամ յուր մասնավոր հաճույքի կամ մինիստրի անձնական հարաբերության պատճառով հառաջացուցած, որից հասարակ ժողովրդի՝ ազգի համար չկա ոչ ջերմություն և ոչ սառնություն, տերությունը դառնում է դեպի ազգը, ազնվականը դիմում է դեպի յուր հողի վերա բնակողները, կարդում է ճառեր, բորբոքեցուցիչ հորդորներ, «ա′զգ, զինվոր տո′ւր, ա′զգ, դրամ տո′ւր, ա′զգ, կյանքտ տո′ւր քո հայրենիքը պահպանելու և նորա պատիվը տեղը բերելուկամ առավել փառավորելու համար»։ Ե[1]վ խեղճ ազգը կրում է ծանր հարկեր, զոհում է յուր առույգ զավակները թշնամին վանելու համար, ոգևորվում է հաղթությամբք, տաղեր է երգում, և գործը ավարտելուց հետո ուրախ-ուրախ վերադառնում է յուր տեղը, կարծելով և հավատալով, թե մեծ գործ կատարեց, հայրենիքը փրկեց, հողը փրկեց և պատիվը պահեց։ Սորանից ավելի կոպիտ և խոշոր հեգնություն մեք չենք կարող երևակայել։ Հասարակ ժողովուրդը դառնում է յուր բնակարանը և դարձյալ պիտի հարկ տա ազնվականին այն հողի համար, որ գործում է և որ ազատելու համար գնաց արյուն թափեց, խեղացավ, ջարդվեցավ, որդին, եղբայրը կամ հայրը զոհեց։ Ազնվականը հայրենիքի հողից բաժին ունի բյուրավոր մղոններ, իսկ հասարակ ժողովուրդը չունի մի ոտնաչափ տեղ։ Այս պայմանների վերա կարելի՞ է, որ երկրագործությունը դառնա անգլիական կյանքի հիմքը։


Անգլիական ազգի այդչափ սարսափելի մեծությամբ վաճառականությունքը, ձեռագործությունքը, մեքենաները, որ այսօր գրեթե դարձել են նորա բնավորության հատկությունքը, ամենևին պատահական չեն, այլ հառաջանում են նորանից, որ հասարակ ժողովուրդը հող չունի։ Որովհետև բնականը չկա, հարկը ստիպում է արհեստականով լցնել նորա պակասը։ Անգլիական ազգի այն ահավոր գաղթականությունքը

  1. Մեջբերումը կատարված է Ն.Պ.Օգարյովի «Что нужно народу» հոդվածից։ Տե′ս A.И.Герцен, Полн.соб.соч․ и писем», под ред. М.К.Лемке, т. XI, 1919,стр.138.