Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչինչ ստանալու չեն ինձանից, ապրելու չե՞ն։ Բայց դու կքանդվիս, այսինքն, քո ավելորդը կչափավորվի, որի հաշվով իմ պակասորդը կլցվի, սակայն մոռնար, որ քո ցեղը մինչ ցարդ վայելել է այդ հողը, իսկ իմ ցեղը միշտ զուրկ է մնացել նորանից։ Այսօր դու կքանդվիս, բայց վաղը մեր երկուքի սերունդը կհավասարվին. այսօր քո կարողությունը կչափավորվի, բայց, դորա փոխանակ, իմ ամբողջ սերունդը չէ պիտո այլևս մահու և կյանքի մեջ տատանի, մի ոտնաչափ հող չունենալով։

Մարդը հաոաջացավ մինչև այստեղ և կարծում էիր, թե ահա շոշափում է նա յուրյան հարկավոր առարկան... Կստանա նորան... Բայց չէ. ստանալը այնպես դյուրին չէ, որովհետև մարդը դեռևս տղա է։ Գայթակղեցավ նա այս գայթակղության քարի վերա և դեպի ձախ, շրջան հառաջ, ծռեց պատմությունը յուր ուղիղ ճանապարհից։

Ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը յուրյանց հիշատակը թողեցին միքանի ոսկիների վերա. պատերի վերայի կարմիր գրերը դատապարտվեցան մնալ մի սպիտակ ներկի տակ։

– Կեցցե՜ մահ։ Այս էր վերջին խոսքը, որ լսվեցավ։ Եվ խեղճ մարդը, վարատական և անհող, հարկադրվեցավ դարձյալ յուր օրական հացը ճարել ստրկանալով ուրիշին։

Բռնակալությունը, եթե նորա երևեցուցիչը մի անհատ է, թո՜ղ լինի այն անհատը Ներոն, Կալիգուլա կամ նոցա աշակերտ մի պոլիտիկական ավազակ[1], բնավ սարսափելի չէ. քանզի այն անհատի հետ գերեզման կիջնե։ Բռնությունը, եթե նորա երևեցուցիչը մի ժողով է, մի ծերակույտ, մի հրեական սինետրիոն, նույնպես, զարհուրելի չէ, ցրվեցիր ժողովը, կործանեցիր նորա տաճարը, և ահա ամենայն բան կընթանա, ինչպես յուղած ճախարակ: Բռնությունը աննկարագրելի և անթարգմանելի կերպով կատաղի է, կամակոր և երկարատև, եթե աղբերանում է հասարակ ժողովրդի ընդունած սկզբունքից։ Մի հարատև բռնակալ կառավարություն, մի ազգի մեջ, ուրիշ բան չէ, եթե ոչ այդ ազգի հոգու երևեցուցիչը։ Շատ անգամ ինքը ազգը զգում է բռնության ծանրությունը և առանց արմատը քննելու, այսինքն, առանց յուր անձը քննելու, ասպարեզ է դուրս գալիս այն չարչարող բռնության ընդդեմ, գլխատում է աքսորում է, ի վերջո, չքացնում է բռնության երևեցուցիչը։

Ուրախացավ, կարծեց, թե ազատվեցավ բռնութենից, չգիտե, թե ինքն է, յուր մեջ է այն բռնության և անօրենության տարրը։ Կարծեց,

  1. Ակնարկում է Նապոլեոն Բոնապարտին