Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ դարձել է նորա հոգին, հորա պաշտական գաղափարը․ տեսավ այս և խաչակիր արշավանք քարոզեր այն իմաստուն ուսուցիչների ըեդդեմ։ Բանական հնարքները, հերքողությունքը, վեճը և ի վերջո անբարոյական պարսավանքը թույլ երևեցան նորա աչքում․ նորա վշտացած հասկացողությունը թելադրում էր նորան վրեժ, նորա միակ ցանկությունը էր, որ ուսուցիչք կորուսանեն են յուրյանց ամբիոնը։

Վա՛յ այն ծառին, վա՛յ այն բուսականին, որի արմատը անընդունակ է յուր հատակից ընդունելու և պատրաստելու յուր հյութը, յուրյան թարմությունը պահող կենսական ուժը և զորությունը։ Վա՛յ այն ծառին և բուսականին, որի հույսը գրված է միմիայն, գիշերային և առավոտյան, բարձրից գալու ցողի վերա։ Ցողը դեռ հազիվ հազ նստում է նորա տերևների վերա, հազիվ հազ սկսանում է զովացնել նորա ծարավը, դալարացնել նորա խորշակահար տեսիլը և ահա... արևը ծագեցավ։ Ցողի կաթիլները, հետզհետե գոլորշանալով ցնդեցան, գնացին, իսկ տերևքը մնացին այրող ճառագայթների ազդեցության ենթակա։

Մարդուն համար վերևից եկած ազատությունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ, եթե ինքը այնուհետև պիտի բռնանա յուր ընկերի վերա։ Եվ քանի որ տնտեսական խնդիրը - այն բազմակնճիռ Գորդիասի կապը լուծված չէ, հասարակությունը յուր ընկերական և ընաանեական հարաբերությանը մեջ ազատ չէ, թող քառասուն անգամ, եթե կամենան, փոփոխեն կառավարության ձևը, բայց քանի որ հասարակության մի մասը տիրապետել է հողին, իսկ մյուս մասը մնում է մուրացիկ, այնտեղ թագավորում է բռնությունը։

Նույն այս տնտեսական խնդրի առաջև կանգնած է այսօր ռուսական կառավարությունը և ազնվականը։ Այս խնդիրը մահու և կյանքի խնդիր է. «to be, or, not to be»![1]։ Քսան երեք միլիոն[2] ստրուկ, որ մինչև ցարդ նստած հայրենիքի հողի վերա ծառայում էր և հարկ էր տալիս յուր պարոնին, վաղո՜ւց և վաղուց ազատված կլիներ ստրկութենից, եթե կարելի լիներ կառավարության, կամ ազնվականին, ասել ստրուկներին.— Մանկո՛ւնք, այս օրից հետո ազատ եք կատարելապես և ձեր ստրկական հարաբերությունը, դեպի ձեր պարոնները, վերջացած է. գնացե՛ք ուր կամիք և ապրեցե՛ք, ինչպես կամիք։

Բայց կառավարությունը և ազնվականությունը պարզ տեսնում էին

  1. Համլետի հայտնի խոսքը՝ «Լինել, թե չլինել»
  2. 1858—59 թվականների աշխարհագրության նայելով, Ռուսիո մեջ եղած ստրուկների թիվը հասանում էր մինչև 23,069,631, որոնցից 11,244,913 արու, իսկ մնացած 11,824,718՝ էգ (Ծ. Հ.)