Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս տեսակ ազատության անհնարավորությունը։ Ո՛ւր երթա 23 միլիոն ժողովուրդ անհող և անկայան, ի՛նչ գործե, ինչպես ապրի: Նույն հողը, որի վերա բնակվում էր և որ գործում էր, այժմ, ազատվելուց հետո, պիտի վարձու առնուր յուր պարոնից. ի՛նչ ազատություն էր այս, ո՞չ ապաքեն և առաջ նույնն էր գործում, միայն այս տարբերությամբ, որ տված գրամը կամ անձնական աշխատությունը փոխանակ դրամի՝ համարվում էր հարկ, իսկ այժմ նույնը պիտի անվաներ վճար։ Բայց շինականին ի՛նչ մխիթարություն անվանափոխության մեջ, քանի որ գործը նույնն է: Պիտի ասեն, որ այդ տեսակ ազատութենից շինականը եթե տնտեսական մասնում ավելի վնաս ունի քան թե օգուտ, գո՛նե կազատվի ստրկութենից և պարոնի իշխանության և լուծի տակից։ Այստեղ ևս մխիթարական բան չկար շինականին, այո՛, պիտի ազատվեր պարոնից, բայց դորա փոխանակ պիտի ընկներ կառավարության աստիճանավորների ձեռքը, այսինքն, անձրևի երեսից ծովը։

Տեսավ կառավարությունը, որ այս տեսակ ազատություն չէ կարելի տալ. գուշակեց նա գալոց փոթորիկը։ Տեսավ ազնվականը և համոզվեց այս, որ այս տեսակ ազատություն տալը, ազնվականության մահու դատակնիքը ստորագրել է։ Ուստի և՛ կառավարությունը, և՛ ազնվականը/ վախնալով բարձրացնել այս ճակատագրական վարագույրը, որի քամակում կանգնած է Ռուսիո սոսկավիթխար ապագան, լուռ կացին և առանց միմյանց հետ խոսելու, միմյանց միտքը և դրությունը լավ հասկանալով, որոշեցին շուռ մնալ և քարշ ածել այս գործը, որչափ որ կարելի է դիմանալ։

Եկավ Արևելյան պատերազմը[1], կառավարությունը ընկավ պարտքի մեջ, ժողովուրդը կրեց անտանելի ծանրություն և, ի վերա այսր ամենայնի, երբ Սեբաստուպոլսի պարիսպքը խոնարհեցան դաշնակից զինվորության առջև, Նիկողայոսը մեռավ։ Մեռավ նորա հետ և նորա համակարգությունը։ Ինչ կամիս, արա՛, բայց ժամանակը յուրյանը կառնու։ Նոր կառավարությունը տեսավ այս բոլորը, հասկցավ, որ անցյալը չէ կարելի շարունակել, լարերը շատ ձգված են, ուստի մի փոքր թուլացրեց ժողովրդյան սանձը։ Մինչ այս մինչ այն, տնտեսական խնդիրը, մի աներևույթ զորությամբ, ընկավ մեջտեղը, հարկը ստիպում էր լուծել նորան այս անգամ։

Եվ ահա ժողով ժողովի քամակից, խորհուրդ խորհուրդի քամակից, ինչպե՛ս լուծել, որ ազնվականությունը զոհ չբերե երկիրը, բայց ի՛նչպես լուծել, առանց հող տալու շինականին։ Երկիր չտալ նոցա, ասել է 23

  1. Այսպես էր կոչվում Ղրիմի կամպանիան (1853–1856)։