Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ատենին, թե չեն կարող և չպիտի ներգործեն 1861 փետրվար 19 հրովարտակի համեմատ, քանզի ընդդեմ է այն հրովարտակը ազգի էական ջահին։ Այսքանով չէ գոհացել ազնվականությունը և փետրվարի 2֊ից տվել է կայսեր մի մեծախորհուրդ խնդիր:[1]

  1. Դնում ենք այստեղ այն խնդրի հարազատ պատճենը և միքանի պարբերության մեր նամակագրի մեզ տված տեղեկություններից, պահելով նորա թե ոճը և թե ուղղագրությունը։

    Ձեր Կայսերական Մեծության

    Ամենողորմ Թագավոր

    1861 փետրվարի 19-ի օրենսդրությանը հրատարակվեին ետքը, թվերի ազնվականությունը, առջի անգամ գումարվելով, կբարևե Ռուսաց թագավորը, որ ձեռք զարկավ ստրուկները ազատելու և Ռուսիո հողի վրա եղած ամեն անիրավություն արմատախիլ ընելու: Թվերի ազնվականությունը կհայտնե հրապարակավ, որ ինքը սրտանց զգայակից է Զ.Կ. Մեծության բարի սկզբնավորությանց և պատրաստ է հետևելու Զեզ այն ճամբով, որ կտանի ի բարօրություն Ռուսաց ազդին: Մեր պատրաստականությունը և Զ.Կ. Մեծության անձին վրա ունեցած կատարյալ հավատը ապացաուցանելու համար, մեք կհամարձակինք առաջարկել, Ձեր բարի դիտողության, մեր մտածությանը անկեղծ գծադրությունը, առանց ամենևին ստության, կամ բան մը ծածկելու։

    Փետրվարի 19-ի հրովարտակը, ազգին ազատություն հայտնելով, բարվոքեց քիչ մը ստրուկներուն նյութական բարեկեցությանը, բայց չազատեց զանոնք ստրկական կախողութունեն, և ստրկական իրավանքեն ծնած բոլոր անօրենությունները չոչնչացուց։ Ազգի առողջ բանականությունը չկրնա համաձայնեցնել Ձ. Մեծության հայտնած ազատությունը, ներկա, առ իրենց պարոնները, հարկադրական հարաբերությանց հետ և կացությանը արվեստական բաժանարարության հետ։

    Ազգը կտեսնե, որ ինքը, երբեմն ժամանակի, պիտի կրնա ազատիչ միմիայն հարկադրական աշխատութենե, բայց հավիտյան հարկատու պիտի մնա, հանձնված նույն պարոններուն իշխանությանը, որոնք այժմ խաղաղության միջնորդը կանվանին:

    Թագավո՛ր, հայտնի կխոստովանինք, որ մեք ալ չենք հասկընար այս գրությունը։ Առանկ ահագին անհասկացողությանը զբոլոր հասարակությունը կդնե անելանելի ե տեսության կորուստ սպառնացող վիճակի մը մեջ։

    Ի՛նչ բան արգելք կըլլա զանի հեռացնելու։

    Հողը, պարտավորապես, ստրուկներուն սեփականությունը դարձնելու մեջ, մեք ոչ միայն չենք տեսներ մեր իրավանց ավերում մը, այլ, միակ միջոց կճանչենք զանի, մեր աշխարհի խաղաղությունը և մեր սեփական նյութական օգուտները ապահովելու համար:

    Մեք կխնդրենք, որ այս միջոցը ի գործ դրվի և տերության ընդհանուր զորությամբ անի ի կատար հանվի, առանց բոլոր ծանրությունը միմիայն ստրուկներու վրան դնելու, որոնք ամեն ուրիշեն քիչ մեղք ունին, ստրկական իրավունքի գոյության մեջ։

    Ազնվականությունը, իրեն կացության արտոնության զորությամբը, մինչև ցայսօր ազատ էր հասարակաց գլխավոր պարտքերը կատարելեն։ Թագավո՛ր, մենք արյան մեղք կհամարինք ապրիլ և օդատ քաղել հասարակաց կարգի տեղեկություններեն, ուրիշ կացությանը հաշվով։ Անիրա՛վ է այն կարգը, ուր խեղճը մեկ ռուբլի կվճարե, իսկ հարուստը և ոչ քոբեկ մը։ Ասիկա կարելի էր ընդունվիլ, քանի որ ստրկական իրավունքը կտևեր,