Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետընթաց կուսակցությունը մնացել է ազգի և կառավարության մեջտեղը, երկու կողմից ևս դժգոհ, երկու կողմին և թշնամի. և ընդդեմ կամելով ներգործել ազգին, ներգործում է ընդդեմ հառաջընթաց կուռակցության և վատորեն միանում է կառավարության հետընթաց մասին հետ։

Ռուսական ազգը, որի աչքի առջև հանդիսանում է այս դրամատիկական թատրերգը, կուսակից է ստրուկներին և հառաջընթաց ազնիվ կուսակցության։ Նորա մեջ նույնպես խմորվում է մի ոգի, և այսօր երկու երեք միմյանց հակառակ տարերք գնում են միևնույն ճանապարհը։

Եվ կառավարությունը, յուր կարգով, մնացել է այս բոլորի մեջտեղը։

Բայց այս ջերմախտական և լար յալ վիճակը անհնար է, որ լինի երկարատև։ Եթե, վաղօրոք, խելք գործ չդրվի» ստրուկը յուր հողով հանդերձ

[1]

  1. բայց այժմ, անի՝ օտարակերներու և իր հայրենիքին բոլորովին անօգուտ մարդոց կարգը կդնե զմեզ։ Մեք չենք ցանկար օգուտ քաղել ասանկ անարգ արտոնութենե մը, և անոր առհապա հարատևությունը չենք առներ մեր պատասխանատվությանը տակ։ Մեք ամենահպատակորեն կխնդրենք Ձ. Մեծութեն են հրաման տալ մեզ, մեզ վրա ընդունիլ տերության հարկերուն և պարտքերուն մեկ մասը ամեն մեկիս կարողության համեմատ։ Նյութական արտոնություններե զատ, մեզ միայն տված է նաև գազգը կառավարելա, մարզիկը ընտրելու և կարգելու իրավունքը։ Այս օրվան օրս, անօրենություն կհամարինք մենք, այն իրավունքը բացարձակապես մեզ պահել, և կաղաչենք, որ անի ուրիշ կացությանը վրա ալ տարածվի։ Ամենողորմ թագավոր, մենք հաստատ հավատացած ենք, որ Դուք սրտանց կցանկաք Ռուսիո աղեկության, այս պատճառով սուրբ պարտք կհամարինք հայտնի ըսել, որ մեր և Ձ. Մեծության կառավարությանը մեջ սարսափելի անհամաձայնություն մը կա, որ արգելք կըլլա Սեր բարի դիտավորությունները կատարել։ Տերության պաշտոնյայքը, փոխանակ խոստացված ազատությունը ստուգապես ի գործ դնելու, առ ժամանակյա հարկադրական դրություն մը հնարերին, որ թե ստրուկներուն թե պարոնն երան համար անտանելի է։ Փոխանակ մեկ անգամ ստրուկները ազատ և պարտավորապես հողի տեր ընելու, անոնք հոժարակամ համաձայնության այնպիսի կարգ մը հնարերին, որ թե ստրուկները և թե պարոնները վերջին աստիճան աղքատության հասցնել կսպառնա։ Այժմ, անոնք դարձյալ հարկավոր կդատեն ազնվական արտոնությանց պահպանությանը, մինչդեռ մենք, որ ամենեն ավելի այս գործին մեջ օգուտ ունինք, անոնց վերնալան կցանկանք։ Այս ընդհանուր անհամաձայնությունը, իբրև աղեկ ապացույց կծառայե անոր, թե անհրաժեշտ հարկ եղած փոփոխությունները գրագրական (bureaucratique) ճամբով չպիտի կրնան կատարվիլ: Մեք ալ՝ հանձնառու չենք բոլոր ազգի փոխանակ խոսել, չնայելով, որ ավելի մոտ կանգնած ենք անոր» և հաստատ հավատացած ենք, թե միմիաչն բարեմտությունը բավական չէ ոչ միայն գոհացնելու, այլ մինչև անգամ և ազգային կարիքը ցցունեչա համար։ Մեք հավատացած ենք, թե բոլոր փոփոխությունները հառաջ չերթալուն պատճառը այն է որ առանց ազգի կամքը հարցնելու կըլլան։ Բոլոր ռուսական հողեն ընտրված