այս բաների հատկությունքը, այսպես ահա Շահումյանցը միշտ գալիս էր Թյությունճի-Օղլուի մոտ, և դուռից ներս մտած չմտած, բարևը ասած չասած առաջարկում էր մի խնդիր, որպեսզի պատճառ տա Թյությունճի-Օղլուին խոսելու, ինչպես և այս երեկո արեց, հարցանելով մահի ինչությունը, դեռ կարելի է, որ այս երեկո և բարև չտված, պատճառ, քանի գնում էին, շատ մոտ ծանոթանում էին, և Շահումյանցը ավելորդ էր համարում չնչին քաղաքավարությունները։ Հայց այս երեկո մի բանը առավել զարմանալի էր, որ Շահումյանցը ներս մտած տեսանելով, որ Մանուշակը չկար, չհարցրեց նորա ուր լինելը, կարելի է այն պատճառով, որ Թյությունճի-Օղլոլն կասկած չտանի...
— Դու ընդունո՞ւմ ես,— խոսքը հառաջ տարավ Շահումյանցը,— թե աշխարհը ենթարկված է մի բնության օրենքի տակ, և այնպիսի օրենքի, որ ոչինչ բան աշխարհի երեսին չէր կարող ընդդիմանալ նորան, և թե աշխարհի ամենայն նյութական փոփոխությունքը կատարվում էին այդ օրենքի ազդեցութենով։
— Ընդունում եմ,— պատասխանեց Թյությունճի-Օղլան։
— Շատ բարի,— ասաց Շահումյանցը,— ընդունո՞ւմ ես, որ բնության համար խտրություն չկա արարածների մեջ, նա միօրինակ դարմանում է հանքը, բուսականը և կենդանին։
— Ընդունում եմ,— կրկնեց Թյությունճի-Օղլուն։
— Եթե այդ ընդունում ես, մեծ շուտով կհասանենք մեր նպատակին,— ասաց Շահումյանցը, հավելացնելով այս հարցմունքը։ –Դու տեսե՞լ ես աշխարհի բոլոր արարածների մեջ մի էակ, որ հավիտյանս հավիտենից պահեր յուր ձևը։
— Ձև՞ը,— հարցրեց Թյությունճի-Օղլուն։
— Այո, ձևը,— պատասխանեց Շահումյանցը։
— Ես գիտեմ,— ասաց Թյությունճի-Օղլուն,— որ աշխարհի երեսին հավիտենական բան չկա, ամենայն ինչ ավերվում է, քանդվում է և լսել եմ խելոք մարդերից, որ ասում էին, թե այն բանը, որ սկիզբ ունի։ Ես տեսել եմ, և այդ բանը ինձ բավական արծաթ է նստել, որ տանս կտրի կղմինդրները անձրևից քայքայվելով բոլորովին ոչնչացան և ինձ ծախքի մեջ ձգեցին, բայց դու, երևի, փոխանակ գոյություն ասելու, սխալմամբ ձև ասացիր, ի՞նչ ասել է ձև. ձևը կերպարանք է, բայց այստեղ խոսքը իրի վերա է և ո՞չ նորա ձևի։
— Ի՞նչ առնես, որ դու իր ասելով ձև ու կերպարանք ես հասկանում, և քո համար ձևի փոփոխությունը համարվում է չքություն, մի՞թե տանդ կտրի կղմինդրները, որ ժամանակից և անձրևից քայքայվել էին, ոչնչացան իսպառ,— ասաց Շահումյանցը։