Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կատարելապես ազատ չքարոզվի, և այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կվճռե գործը։

Ժամանակը շատ մոտեցած է և կարծվածից ավելի մոտեցած...

Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ, առանց տնտեսական խնդրի լուծվելուն։ Ոչ մի ազատ կառավարություն, ոչ մի ազատ օրենսդրություն չէ կարող փրկել մարդը ստրկութենից մինչև որ այդ մարդը հողի վերա իրավունք ունեցող չխոստովանվի։ Եվ մինչև այս, ընդհանրական աղքատությունը երթալով պիտի զորանա և հասնի հսկայական աստիճանների։

Թողունք պղինձը, այսչափ ոսկու և արծաթի հանք, որ ամենայն տարի անդադար ոսկի և արծաթ են թափում զանազան տերությանը գանձարանների մեջ, գրեթե ազդեցություն չունին դրամական խնդրի վերա։ Եվ հասարակ ժողովուրդը այնչափ ավելի կարոտում է դրամի,

[1]

  1. երեսփոխաններ գումարելը միակ միջոց կերևա գոհացուցիչ կերպով այն խնդիրները լուծելու, որ զարթեցան, բայց չվճռվեցան փետրվար 19-ի դրությամբ։ Ձեր Մեծության դիտողությանը ներկայացնելով երկրական ժողով գումարելու ամենահպետակական աղաչանքը, մեք կհուսանք, որ ընդհանուրի աղեկության սրտանց փափաքը, որով ոգևորված է թվերի ազնվականությունը, հակառակ մեկնաբանությանց ենթակա չըլլար: նորին երկյուղածության զգացմունքով, երջանկություն կհամարինք անվանվիլ
    Ձ. Կ. ՄԵծՈՒԹՅԱՆ ԱՄԵնՕՀՊԱՏԱԿ

    2 փետրվարի 1862. թվեր։

    (112 ստորագրությանք)

    ... Ազնվականներուն այս ազնիվ խնդիրը տեղը հասնելեն ետքը (շարունակում է նամակագիրը) զորապես. Աննենքոֆը քանի մը գնդապետներով և խումբ մը ժանտարմով թվեր կխրկվի: Կառավարությունը մինչև այսօր կկարծեր, թե ստրուկները կեսկատար ազատելով գործը պիտի լմննա։ Անդին, ազնվականությանը, իր արտոնություններեն հր հարաժարվելով, հավասարություն կպահանջե, երեսփոխանական ժողով կպահանջե, ուրիշ խոսքով, սահմանադրություն կպոռա։ Միայն Թվերի ազնվականությունը չէ, այլ շաա գավաոներ նույն ճամբուն կհետևին և փետրվարի 19-ի օրենքը կատարելե հրապարակավ կհրաժարին։ Թամպով գավառի ազնվականությունը միևնույն րովանդակությամր խնդիր մը ավեր է Կայսեր. միայն սա՛ տարրերությամբ, որ հոն ազնվականաց հետ ստորագրեր են բոլոր վաճառականք և ստրուկները։ (Օրինակը տակավին ձեռքս չհասավ, որ քեզ խրկեի)։

    Կառավարությունը Թվերի գործեն սարսափ մը կզգա և ուզելով խորամանկության բանեցնել: հասարակ ժողովրդի մեջ ձայն կտարածե, թե ազնվականությանը՝ Կտյսեր տված խնդիրքին մեջ՝ դեմ է ստրուկներու ազատության, որպեսզի ստրուկները այն ազնիվ կացության դեմ հարուցանե, որմե ինքը կվախնա։ Ազնվականությունը կիմանա այս դավաճանությունը և իր տված խնդիրը, ամեն քաղաք, ամեն գեզ հասարակ ժողովուրդի մեջ՝ կսկսի կարդալ և հասկցնել, որով ո՛չ միայն հասարակ ժողովուրդին միտքը կբժշկվի,