Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնչափ սաստկանամ է դրամի պակասությունը, որչափ որ ամեն կողմից ոսկի և արծաթ է դուրս բերվում երկրագունդից։ Անտարակույս է, որ մետաղյա դրամը ամենայն տարի շատանում է, ի՛նչ ուրեմն պատճառը, որ ժողովուրդը չէ տեսնում նորա երեսը, և ո՞ւր են այն ոսկիքը։ Մի՞թե տերությանց մոտ։ Մեր առջև դրած է բոլոր տերությանց եկամուտի և ծախքի ցուցակները։ Ահավասիկ ամենահարուստ համարված Անգլիո 1860 թվականի եկամուտի և ծախքի ցուցակը։

Եկամուտ ․․․․․․․․ 70,283,674

Ծախք ․․․․․․․․․ 72,842,059

Պակասորդ ․․․․․․․․ 2,540,385

Ո՞րտեղ ուրեմն հարկավոր է որոնել ոսկին և արծաթը։ Նախ, մի քանի երևելի մոնոպոլիստ սեղանավորների մոտ, որ աշխարհը խեղդում

[1] [2]։

  1. ո՛չ միայն կառավարության խարդախությունը երևան կելլե, հապա՛ , ժողովուրդը, կկապվի ազնվականության հետ և սահմանադրության բառը կարտասանե․ Տասներեք հոգի ազնվական երիտասարդք, որ իրրև ազատության առաքյալք, իրենք վրա առած վերոգրյալ սուրբ և վսեմական պաշտոնը, ժողովրդին ճշմարտությունը կքարոզեին և կառավարության մոլորեցուցիչ խարդախությունը երևան կհանեին, կառավարության պաշտոնյաներեն ձերբակալ կըլլան և կբանտարկվին։ Ասոնց մեջեն երեք հոգի իբրև գչխավորք, երկու եղբարք Նիքոլա և Ալեքսեյ Պարունին (ասոնք այն երևելի Մ. Ա․ Պաքունինին եղբայրներն են, որ իրրև առաջնորդ գերմանական ապստամբության (1848) բռնվեցավ Տրեզտենի մեջ և ութը տարի բանտ մնալեն և չորս տարի Սիպերիա աքսոր կրելեն ետքը, հրաշքով մը ազատություն գտնելով, ճաբոնի և Ամերիկայի վրայով Լոնդրա հասավ) և Լազարեֆ անվամբ ռուս ազնվական մը, Բեդերսպուրկի Սուրբ Պետրոսի և Պողոսի ամրոցը կխրկվին։ Բայց ու՛շ, ազնվականը և ժողովուրդը կապվեցան իրարու հետ․․․ Հյուսիսային կոթողը կշարժի՞․․․ Եվ ինչպես մեծ շինվածք մը կանգնելու համար, շատ նյութեր կմտնեն անոր կազմվածքի մեջ, այնպես ալ անոր կործանումեն ետքը՝ շատ նյութեր կստացվին զատ շինվածներու համար։ Ռուսիո մեջ խմորված ազատությանը համ արձակ կարելի Հ մարզկա* յին ազատություն անվանել, վասնզի ազատությունը հողի վրա կհիմնվի, քանզի ոչ միայն ինքը ոուսը կուզե իր ազատությունը, այլ՝ կքարոզե թե Լեհաստան, Ֆինլանտիա, Փոքր Ռուսիա (15 միլիոն ժողովուրդ), Կովկաս, Վրաստան և Հայաստան պետք է, որ ազատ և անկախ ըլլան Մեծ Ռուսիայեն, որպեսզի ինքը 43 միլիոն զատ ռուսական ազգը, ստուգապես ազատվի, ամեն ստրկության և ամեն բռնաբարության սկզբունք մերժելով և իր բարոյական ու նյութական ուժը և զորությունը միմիայն իր մեջը ամփոփելով, որպեսզի երջանկություն ճաշակե, հազարամյա գերութենե ետքը և հառաջանա քաղաքակրթության մեջ։ Ռուսիո ազատությունը, ընղհանուր մարդկության ազատության վերաբերմամբ, մե՛ծ խորհուրդ ունի․․․ և այլն։ Ծ․ Հ․
  2. Ուղերձին կցված այս հատվածը, որի համար Նալբանդյանը որպես հեղինակ նշում է իր արևմտահայ բարեկամներից մեկին, ամենայն հավանականությամբ գրել է ինքը՝ Մ․ Նալբանդյանը՝ արևմտահայ բարբառով, զգուշության համար։