Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասարակ ժողովուրդի վիճակը մի այնպիսի աշխարհում, որ բոլոր երկրագունգին բաժանում է յուր ձեռագործքը, որ պետք ունի միլիոնավոր ձեռքերի, ի՛նչպես ուրեմն կլինի այն աշխարհների վիճակը, ուր անգլիական արվեստի և ձեռագործության և հազարերորդ մասը չկա, և եթե այն աշխարհների հասարակ ժողովուրդը թսղու յուր հողը և երթա մայրաքաղաք կամ այլ գավառական քաղաքներ։ Ասել հարկավոր չէ, քանզի մինչև այստեղ ասածներիցս հետևցնելը շատ հեշտ է։

Բայց մինչև այստեղ մեք մեր առջև դրած բուն խնդրին չդպանք, մինչև այստեղ աշխատեցանք միմիայն մերկացնել նորան։ Ի՛նչ է մեր խնդիրը։ Ո՛չ Ամերիկայի պատերազմը, ո՞չ Անգլիո սեփականության օրենքը, ո՞չ օդային ազատությանը, ոչ Ռուսիո ներկա վիճակը, ոչ մինը և ո՛չ մյուսը։ Ի՞նչ է ուրեմն։ Մեր խնդիրը․․․ ինչ որ ավելի իրավունք ունի գրավելու մեր ուշադրությունը, ինչ որ մոտ է մեզ, որի հետ անքակտելի կապերով կապված ենք, - մեր խնդիրը է մեր խե՜ղճ ազգի թշվառությունը։ Այս տողերից սկսած մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք դեպի Թուրքիա, որի կազմության մեջ մտնում է Հայաստանի և հայոց ազգի մեծագույն մասը։ Բայց և այնտեղ տնտեսական խնդրի սահմանից չէ պիտո դուրս գանք այս անգամ։

Ամեն մարդ կարող է վկայել, որ 1860-ին ավելի լավ էր Թուրքիայի դրամական վիճակը, քան թե 1861—62-ին. տարակույս չկա, ժողովրդի վերաբերությամբ, քանզի ինքը կառավարությունը մինչև այժմ ապրել է արտաքին և ներքին պարտքերով։ Ահա՛ այդ համեմատական լավ տարու, Թուրքիայի եկամուտի և ծախքի ցուցակը.

Եկամուտ ․․․․․․․․ 286,100,615

Ծախք ․․․․․․․․ 335,225,300

Պակասորդ 49,124,685

Ահավասիկ Թուրքիայի և, թե արտաքին և թե ներքին, պարտքի հաշիվը․․․ 32,849,220 լիբրե ստերլինգ կամ 828,810,344 ֆրանկ կամ, ավելի պարզ, յուրյան իսկ առատ հաշվով 4,106,152,500 ղուրուշ։ Տարակույս չկա, Թուրքիո ոսկին հարյուր ղուրուշ հաշվելով։ Մինչև 1861, արտաքին և ներքին, -Պոլսի մեջ պարտքերով, - այստեղ է հասած։ Այժմ կամենում է բարվոքել յուր դրամական վիճակը, ինչպես, մի կողմից արտաքին նոր պարտքով (եթե տան), իսկ մյուս կողմից, Պոլսի պարտքը տեղափոխելով գավառների մեջ, այսինքն, յուր անվաբեկ Քայիմեն, յուր սնանկության դրոշակը տարածելով գավառական քաղաքներում և գեղեբերում (եթե ընդունեն) և այն տեղերի նշխարյան ոսկին և արծաթը բերելով Պոլիս։ Այս է նորա միակ հնարը, որով կամենում