Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


է դեմ դնել Պոլսի դրամական հոգեվարության: Թուրքիո կառավարությանը ձեռք զարկելով այս հնարին, մոռանում է յուրյան պաշտպան և, յար սեփական շահին համար, Թուրքիո բարեկամ՝ անգլիական տերության մինիստրի տված խրատը, ար ասամ էր նա, թե «պարտքով ապրիլը նմանում է ծակ տակառի մեջ ջուր լցնելուն»* [1] [2]Մոռանում է, դարձյալ, որ գավառները Կրեսոսի առասպելյալ գանձարանքը չեն։ Զուր տեղը որոնում է նա յուր արծաթը և ոսկին յուր գավառներում. ի՞նչ զորություն ունեին այդ գավառները, որ կարողացած լինեին նորանով յուրյանց մեջ դարձնել դրամի շրջանառությունը։ Գավառներից գալու մետաղյա դրամը չպիտի կարողանա, մի տարի միայն, ծածկել Թուրքիո պարտքերի շահը և տարեկան ծախքի պակասորդը։ Ի՜նչ պիտի լինի ուրեմն այս հնարների ուղղակի հետևանքը։ Այն, որ պարտքը պիտի կրկնապատկվի. այն, որ գավառները ևս պիտի հասանեն Պոլսի օրը, այն, օր մի գեղեցիկ առավոտ թե Պոլսի և թե գավառների մեջ մարդիկ չպիտի կարողանան հաց ճարել, աղքատությունը և սովը պիտի հարկադրե նորանց դեպի հափշտակություն և կողոպուտ, մի խոսքով, բաբելոնյան խառնակություն։ Բայց չէ պիտո մոռանալ, որ մի այսպիսի վատաբախտ դիպվածում առաջ քրիստոնյայք կկողոպտվին, կմերկանան և կմեռանին, իսկ հետո թուրքը, կառավարչական ուժը, գոնե, այդտեղ գեթ պիտի երևի, որ յուր ողորմելի ստրուկներից ավելի ապրի միքանի օր և այն, սպանվածների հաշվով։ Այս ապագայի ստվերական և թույլ օրինակը Պոլսի մեջ երևեցավ 1861 թվականի վերջերում, բայց կգա օր, երբ այն ստվերականը ի լույս կճշմարտվի, և Բոիլվեր ասպետը, հինգ հարյուր հաց բաժանելով, չէ կարողանալու դարման տանել վերահաս վտանգին։

Բայց Թուրքիո կառավարությունը չէ սոսկում յուր պարտքերից։ Նա մխիթարվում է տեսանելով, որ ավելի շատ են այլ տերությանց պարտքերը։ Նա զարմանում է միայն, թե ինչպես այն ավելի շատ պարտական տերությունքը, որ պետք է և ավելի շատ նեղության մեջ լինեին, քան թե ինքը, ծիծաղում են Թուրքիո ղուրուշների երեսն ի վեր և երկու երեք անգամ կարող են բարձրացնել յուրյանց ոսկիների գինը։ Մեղքը Մոհամմեգի

  1. է Մեք չենք կարող հավատալ, թե ազնիվ լորգը այս խրատը տալու ժամանակուրիշ կարծիք ունեցած չինի Թուրքիայի վերա դրամական խնդրի վերաբերությամբ, բացի այն կարժիքից և ավանգութենից, որ ուներ գյուցաբանական աշխարհը Դանաիգի ծակ կարասի վերա։ (Ծ. Հ.):
  2. Ըստ հունական առասպելի Դանիալի թագավորի 50 աղջիկները իրենք ամուսիններին սպանած ինելու պատճառով դժոխքում դատապարտվել էին անհատակ մի տակառի մեջ ջուր լցնելու պատժին: Գրականության մեջ այդ արտահայտությամբ ակնարկվում է ապարդյուն աշխատանք: