Էջ:Mikael Nalbandyan, Collected works, Sovetakan grogh (Միքայել Նալբանդյան, Երկեր, Սովետական գրող).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիզը, որ սորա պատճառը չէ գրել Կուրանի մեջ։ Ուրիշ տերությանց պարտքը անհատուցանելի չէ, պարտքի գումարը վատնված չէ, պարտքի հանդեպ, և շատ տեղ, կրկին անգամ ավելի արժողությամբ, կա գործ. և պարտքը այսպիսի դիպվածում սնանկություն չէ։ Նոքա ունին երկաթուղիք, ունին հսկա նավատորմ, զինարան, զորք, բանակ և այլ հազար ու մի քաղաքական կամ զինվորական պատրաստությունք։ Իսկ Թուրքիան յուր պարտքերի հանդեպ ոչինչ ունի ցույց տալու։ Երեք ու կես նավ, բացի ծովագնացութենից ուրիշ ամեն բանի պիտանի, մի քանի հաղար քաղցած ու մերկ զինվոր, որ տարիներով չեն տեսնում ռոճկի երես, ներս մտանող ապրանքների մաքսը աննշան, յուր մեջ պատրաստված ապրանքի վերա ավելի ծանր հարկ, ո՛չ երկրագործություն, ո՛չ ճանապարհ, ո՛չ հաղորդակցություն, ո՛չ գիտություն և ո՛չ արվեստ: Տերության կաոավարիչքը յուրյանց անձնական շահին պաշտոնյա, տերության գանձը հասարակ ժողովրդի արյունի և քրտինքի հետ միասին լափլիզող։ Այստեղ անհատուցանելի է պարտքը, այստեղ բարձրաձայն խոսում է սնանկությունը։ Այո՛, ոսկին, իբրև մի ազնիվ մետալ, չէ կարող մնալ մի այնպիսի խառնակ տեղում,— նա բարձրանում է։ Մնում է անարգ թուղթը և չէ վախենում։ Նա վստահ է, որ մարդիկ եթե դադարին նորան իբրև դրամ գործ դնելուց, թերևս չէ պիտո իսպառ մերժվի, հարմար լինելով այլ պիտառության։ Բարի ճանապա՛րհ։

Եթե կառավարության կողմից չկա մի խելացի, մի արմատական հնարի գործադրություն, քաղաքական տնտեսությունը կարգի դնելու և դուրս տված և ներս ընդունած ապրանքի կամ դրամի մեջ զուգակշիռը պահելու ձգտողություն, երբ հասարակաց ծանրաչափը ակներև գուշակում է նորա կյանքի համար մի մահաբեր մրրիկ, այն ժամանակ ինքը, այդ հասարակությունը պարտական է կողմնակի և յուր ձեռքից եկած հնարները գործ դնելով աշխատիլ, ազատվելու համար այն սոսկալի պատահարից, որին անտարակույս, եթե ոչ այսօր, վաղը կամ մյուս օր պիտի հանդիպի երես առ երես։

Ի՛նչ հնար կարող է գործ դնել հասարակությունը այդ վտանգից ազատվելու համար։ Նա ինքը ևս աղքատ է և ոչինչ ունի, ի՛նչպես ուրեմն կարող է օգնել ուրիշին։

Խնդիրը նույնիսկ այնտեղ է, որ նա աղքատ է և պիտի առավել աղքատանա, եթե ճգնի յուր մինչև այժմ բռնած ճանապարհը շարունակելու։ Նա աղքատ է, բայը այդ աղքատությունը միայն կարող է լարել նորա ջլերը, նորա գործունեությունը, աղքատությունը միայն կարող է սթափեցնել նորան յուր թմրութենից, որպեսզի նշմարե յուր մինչև այժմ բռնած ճանապարհի ուղղությունը և փոխե նորան, հառաջ, քան թե հասել